Լուրեր
ՍԱՊԾ-ն պարզեցնում է ընթացակարգերը սննդի շղթայի օպերատորների և սպառողների համար
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն ունի սպասարկման նոր կենտրոն և, այսուհետ, առավել համակարգված ու կենտրոնացված ծառայություններ կմատուցի սպառողներին ու տնտեսավարողներին՝ էականորեն նվազեցնելով վարչարարությունը, կրճատելով ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանում դիմելու անհրաժեշտությունը, նվազագույնի հասցնելով տնտեսավարող-պաշտոնյա շփումը, ապահովելով իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը:
Մարտի 3-ին տեղի ունեցավ սպասարկման կենտրոնի բացման արարողությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, ՀՀ […]
ՍԱՊԾ-ում ներկայացվեց սպանդանոցային մորթի անցման ժամանակացույցը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հանդիպել է հանրապետության 10 սպանդանոցների սեփականատերերի հետ՝ վերջիններիս ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցը:
Ծառայության պետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ՍԱՊԾ-ն նախատեսում է, կենդանի և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար, որպես ռիսկային ոլորտ, սահմանել սանիտարական գրքույկներ ունենալու պահանջ՝ […]
ՍԱՊԾ-ում կգործի սպասարկման նոր սրահ
Մարտի 3-ին, ժամը 12-ին կբացվի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սպասարկման նոր կենտրոնը (հասցեն՝ Երևան, Կոմիտասի 49/2), որտեղ տնտեսավարողներն ու սպառողները հնարավորություն կունենան ստանալ տեղեկատվություն, խորհրդատվություն, սննդամթերքի անվտանգությանն առնչվող իրենց հարցերի պատասխանները, ինչպես նաև կազմակերպել արտահանման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները ժամանակակից ստանդարտներին համապատասխանող, հարմարավետ պայմաններում:
Սպասարկման կենտրոնի բացմանը ներկա կլինեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի […]
Արտահանողները մարտի 1-ից հնարավորություն կունենան ստանալ ուղեկցող փաստաթղթերը նույն օրը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սննդի շղթայում գործող արտահանող տնտեսավարողների համար արտահանման գործընթացը պարզեցնելու, առավել մատչելի և հասանելի դարձնելու նպատակով, ստեղծում է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա:
Այս բազայում ընդգրկվելը տնտեսավարողներին հնարավորություն կտա, եռամսյա պարբերականությամբ, համապատասխան ձևաչափով (կցվում է) տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, մարտի մեկից սկսած՝ բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության:
Տնտեսավարողներին առաջարկում ենք, սահմանված ձևի համաձայն […]
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության պետ Զուրաբ Չեկուրաշվիլին փետրվարի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության վերաբերյալ:
Հուշագրի ստորագրմանը ներկա էին Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին:
Երկու կողմերն էլ գնահատել են հուշագրի ստորագրումը որպես լուրջ քայլ միջազգային չափորոշիչների ներդրման, ինչպես նաև, տեղեկատվության և […]
Երևանում անցկացվել է բուսասանիտարիայի բնագավառի տարածաշրջանային սեմինար
«Արևելյան Եվրոպայի չորս երկրներում բուսասանիտարական հսկողություն իրականացնող ազգային ծառայությունների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն հետ համատեղ, կազմակերպել էր բուսասանիտարիայի բնագավառի տարածաշրջանային սեմինար: Այն նպատակ ունի զարգացնել պաշտոնական պատասխանատուների, բուսասանիտարական լաբորատորիաների ղեկավարների և նրանց գործընկերների կարողությունները։
Մասնակից երկրների՝ Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի, ներկայացուցիչները կարևորել են բույսերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների միջև կապերի […]





