Լուրեր
Հանրային քննարկում
Հարգելի’ գործընկերներ,
1.
Հանրային քննարկման անցկացման նպատակով նախագծի կանոնակարգող ազդեցության գնահատման ընթացակարգերի շրջանակում տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման վարչությունը համաձայն Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի 2014թ. դեկտեմբերի 23-ի № 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային Կանոնակարգի 156 կետի՝ տեղեկացնում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի տեղեկատվական և հեռահաղորդակցության «Ինտերնետ» ցանցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012թ. հունիսի 20-ի № 48 […]
«ՎԱՎԿԿՀ (HACCP) աուդիտ» թեմայով ուսուցում
Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 3-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի է ունեցել ՎԱՎԿԿՀ (HACCP) աուդիտի ուսուցում ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի պետական համալսարանի դասախոս Քենեթ Մքմիլինի դասախոսությամբ՝ կազմակերպված CARD հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև կատարելագործել պետական տեսուչների մասնագիտական կարողությունները:
Ուսուցմանը մասնակցել են ծառայության աշխատակազմի աշխատակիցները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Ուսուցումը բաղկացած էր […]
Քննարկում-սեմինար նվիրված խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարին
Մարտի 30-ին և ապրիլի 1-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՎՆԳ, DTRA) կողմից կազմակերպվել է հերթական սեմինար-քննարկումը` նվիրված Արևելյան Եվրոպայում խոզերի աֆրիկյան ժանտախտի վերաբերյալ համայնքային իրազեկման և կրթական միջոցառումների անցկացման ծրագրին:
Սեմինարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի Հանրապետությունների ներկայացուցիչները, միջազգային փորձագետներ:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն ներկայացնում էին աշխատակազմի ռազմավարության, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը, […]
Ներկայացվել է պտուղ-բանջարեղենի արտահանման փոփոխված ընթացակարգը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ապրիլի 1-ին կազմակերպվել էր հանդիպում, որին հրավիրվել էին մի խումբ ջերմոցատերեր` պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ընթացքում նշվեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն […]
Թուրքիայից և Պակիստանից ներկրվող պտուղ-բանջարեղենն ապրիլի 1-ից պարտադիր կենթարվի լաբորատոր փորձաքննության
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի Հանրապետությունից և Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար:
Համաձայն հանձնարարականի՝ Թուրքիայից և Պակիստանից […]
Կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված բանջարեղեն չի ներմուծվել Հայաստան
Ապրիլի մեկին ԶԼՄ-ներից մեկն անդրադարձել է Թուրքիայից ներկրվող լոլիկի վաճառքի ցածր գնին և եզրակացրել, թե Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից հետ ուղարկված՝ կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված լոլիկ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված բանջարեղեն, մասնավորապես` լոլիկ Թուրքիայից չէր կարող ներմուծվել հանրապետություն, քանի որ թուրքական արտադրության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա արտադրանքի յուրաքանյուր խմբաքանակ, այդ թվում` լոլիկը, […]




