ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Չինաստանի սննդամթերքի անվտանգության ոլորտում լիազոր մարմնի պատվիրակությունը Հայաստանում է. քննարկվում է մեղրի արտահանման հնարավորությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության և կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության վարչության պետի տեղակալ Խինֆա Դուի գլխավորությամբ:  Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական խորհրդական Վանգ Հոնգլիանգը, ինչպես նաև ՍԱՊԾ պաշտոնյաներ:
Չինաստանի գործընկեր կառույցի պատվիրակության այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայկական մեղրի և մեղվաբուծական մթերքի […]

0 Comments

Խախտումներ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում

Օրենսդրորեն հանրային սննդի օբյեկտներում նախատեսված չէ փորձաքննություն՝ միսն իրացնողից ձեռք բերելու դեպքում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն», «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ներում: Արդյունքում Ծառայությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք վկայում են, որ այս երեք ընկերությունները պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:

Մասնավորապես՝ փորձաքննություններն իրականացվել են առանց համապատասխան […]

0 Comments

Թիմային աշխատանքի դեպքում կհաջողվի փոփոխություն կատարել. ՍԱՊԾ պետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ` մարտի 22-ին քննարկում էր կազմակերպվել հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի և խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է սպանդանոցային պարտադիր մորթի կիրառման՝ կառավարության որոշմամբ հաստատված ոլորտներն ու ժամանակացույցը, որի համաձայն պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը պարտադիր է 2017 թվականի մայիսի 1-ից, իսկ Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման […]

0 Comments

Քննարկվել են արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 21-ին ընդունել է ՌԴ-ում և համատեղության կարգով ՀՀ-ում Կանադայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) գյուղատնտեսական հարցերով խորհրդատու դոկտոր Լես Կումորին:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև ԵԱՏՄ կարգավորումները սննդամթերքի անվանգության ոլորտում, մասնավորապես՝ կենդանական ծագման բեռների փոխադրման-տեղափոխման ժամանակ:
Կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության ապահովման ոլորտում հայ-կանադական համագործակցության ուղղություններին և […]

0 Comments

Նախանշվել են FAO-ի հետ համագործակցության առաջնահերթությունները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 17-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային նախաձեռնությունները համակարգող Ռայմունդ Յելեի հետ:

Կարևորելով սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցելու և որակական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են այն բոլոր ծրագրերը, որոնք կարող են նպաստել ոլորտի զարգացմանը և ՀՀ կառավարության ծրագրից բխող՝ պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը: ՍԱՊԾ պետը մասնավորապես նախանշել […]

0 Comments

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի ելույթը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ֆորումի բացմանը

Մեծարգո՛ պարոն վարչապետ
Հարգարժան՛ գործընկերներ
Սիրելի՛ սպառողներ

 

Թույլ տվեք ողջունել Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթը ամփոփող՝ «Սննդամթերքի անտանգությունը՝ սպառողի իրավունք» ֆորումի բոլոր մասնակիցներին: Ֆորումին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ համախմբելով այս հարթակում դպրոցականների, ուսանողների, գործարարների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների:

Համագործակցության […]

0 Comments