Լուրեր
Հանրապետության ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության ապահովման հարցը ՍԱՊԾ օրակարգում է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում մարզի հանրակրթական, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների և կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ուսումնական հաստատություններին սննդամթերք մատակարարող կազմակերպությունների պատասխանատուներ: Ծառայությունը հանրապետության ողջ մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է համակարգային մի շարք խնդիրներ և անհամապատասխանություններ, որոնք վերացնելու նպատակով նախ հանդիպումների միջոցով մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի […]
ՍԱՊԾ իրազեկման նախաձեռնությունը խթան՝ միս վաճառող իրացման կետերի համար
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախաձեռնել է սննդամթերքի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մսի իրացման կետերի գործունեությունը խրախուսելու միջոցառումներ: Այսուհետև մսի այն վաճառակետերին, որոնք կապահովեն անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, կտրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ, ինչը նաև հանրության իրազեկման նոր մշակույթ է Հայաստանում:
Ապրիլի 14-ին առաջին անգամ Ծառայության մասնագետների կողմից փակցվեցին տեղեկատվական պիտակներ Երևանում գործող անհատ ձեռնարկատերեր Սոս Իսրայելյանի Խորենացի 60 […]
ՍԱՊԾ. հանրությանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ապրիլի 12-ին հրավիրված ասուլիսում հաշվետվություն է ներկայացրել նախորդ վեց ամիսների ընթացքում իրականացված և ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված կարճաժամկետ միջոցառումների, կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
Մասնավորապես, Ծառայությունը միջոցառումներ է իրականացրել 2017 թվականից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցումն ապահովելու և ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Պատրաստվել է […]
Մամուլի ասուլիս
2017թ. ապրիլի 12-ին՝ ժամը 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում (հասցեն՝ Կոմիտաս 49/2) ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը կներկայացնի Ծառայության կողմից վերջին վեց ամսում իրականացված և ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ պետական վերահսկողության գործողությունների արդյունքները, ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու:
Մսի վաճառքի տաղավարներում պայմաններն էականորեն բարելավվել են
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 31-ին ներկա է գտնվել Խորենացի փողոցում (Գում-ի հարակից տարածքում) նորովի կառուցված՝ ԱՁ Ազիզ Շաբաբյանին պատկանող մսի վաճառքի տաղավարի բացմանը, որը համապատասխանում է մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին: Ծառայության կողմից իրականացվող հետևողական աշխատանքների արդյունքում՝ տնտեսավարողը նույն տարածքում վերանորոգում է մսի իրացման ևս երկու կետ:
Ծառայությունը դեռ նախորդ տարեվերջից է սկսել մսի իրացման […]
Շրջանառության մեջ կդրվեն հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է արդեն պարբերական դարձած հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ: Ծառայություն էին հրավիրվել հացի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչները, որոնց ևս մեկ անգամ ներկայացվել են ոլորտում առկա խնդիրները, իրավական կարգավորումները և անհրաժեշտ գործողությունները՝ արտադրական պրոցեսները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար, մասնավորապես՝ հացի արտադրությանը, մակնշմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները:
Խոսելով ոլորտի առանձնահատկությունների մասին՝ Ծառայության սննդամթերքի անվտանգության […]






