ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Ի գիտություն լրատվամիջոցերի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ մեկնարկում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը»՝ ուղղված հանրապետության տարածքում նոր սպանդանոցների հիմնադրմանն ու սպանդանոցային ցանցի զարգացմանը: Այն իրականացնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամը և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ-ը:

Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնում հուշագրի ստորագրմամբ (հասցե՝ Ամիրյան 4/7):

Լրագրողներին  հրավիրում ենք լուսաբանելու և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում  զանգահարել 010 […]

0 Comments

Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը. խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  վերահսկողության շրջանակներում կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը:

Պետական վերահսկողության շրջանակներում Ա/Ձ Արմեն Էլազյանի (Երևան), Ա/Ձ Ալվարդ Բախշյանի (Արմավիր), Ա/Ձ Պավլիկ Մանուկյանի (Արմավիր), Ա/Ձ Նվեր Շահինյանի (Երևան), Ա/Ձ Հայկ Տեր-Խաչատրյանի (Արմավիր), Ա/Ձ Շուշան Ավետիսյանի (Վայոց Ձոր) և Ա/Ձ Սուսաննա Հարությունյանի (Արմավիր)  արտադրամասերում արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, […]

0 Comments

ՀԱԲԼԾԿ-ն անցկացրել է ախտահանման հերթական կանխարգելիչ աշխատանքները Խորենացի փողոցում

Խորենացի փողոցի մսի իրացման կետերի և հարակից տարածքների նկատմամբ հսկողությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում է: ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հերթական ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն է կատարել Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից՝ մսի տաղավարներին և իրացման կետերին առընթեր մայթերին:

 

  

 

Մսի իրացման կետերի տարածքում ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն ունեն պարբերական բնույթ, Ծառայությունը հետևում է, որ ապահովվեն  իրավական ակտերի պահանջներին […]

0 Comments

ՍԱՊԾ-ին կից գործող հասարակական խորհուրդն առաջին նիստն է անցկացրել

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կից գործող հասարակական խորհրդի առաջին նիստը:

Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է իրականացնում, որոնց ընթացքը ներկայացվել է նաև հասարակական խորհրդի անդամներին: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի իրագործման հարցում, համոզմունք հայտնել, որ առանց հանրային վերահսկողության ու համատեղ ջանքերի հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի, […]

0 Comments

Հստակեցվել են սահմանված պահանջներն ու ժամկետները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը օգոստոսի 30-ին ընդունել է hաց արտադրող և տեղափոխող շուրջ երկու տասնյակ տնտեսվարողների, որոնք կարծում են, որ հաց-հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու և սանիտարական անձնագրեր ձեռքբերելու ժամկետները բավարար չեն:

Ծառայության պաշտոնյաները լսել են հաց արտադրողների մտահոգությունները, լրացուցիչ պարզաբանումներ տվել թե սահմանված պահանջների ու ընթացակարգերի, և թե ժամկետների վերաբերյալ: Ժամանակացույցի համաձայն՝ փոխադրամիջոցների […]

0 Comments

Թերի մակնշմամբ արտադրանքի իրացումը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված պետական վերահսկողության արդյունքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում հայտնաբերվել են «Միրինդա խնձոր» տեսակի գազավորված ըմպելիք, որի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը՝ «պարունակում է գունանյութ (գունանյութեր), որը կարող է ունենալ բացասական ազդեցություն երեխաների ակտիվության և ուշադրության վրա»:

Ընկերության պահեստում առկա ողջ խմբաքանակի՝ 0.33լ – 19512 […]

0 Comments