Լուրեր
Կասեցումներ սննդամթերքի արտադրության և հանրային սննդի ոլորտներում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել են տարբեր ոլորտների մի քանի տնտեսվարողների արտադրական գործունեությունները:
Մասնավորապես, սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիման վրա, կասեցվել են հաց և հրուշակեղեն արտադրող հինգ տնտեսվարողների՝ անհատ ձեռնարկատերեր Կարեն Գևորգյանի (Արմավիրի մարզ), Թամարա Ասլանյանի (ք. Երևան), Արտավազդ Սարգսյանի (Արմավիրի մարզ), Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (ք. Երևան), […]
Սննդամթերքի երկրորդային աղտոտման արդյունքում արձանագրված աղիքային վարակ Գորիս քաղաքում
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում 2017թ. սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում […]
Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողական աշխատանքները մսի իրացման շուկաներում, որոնց արդյունքում արդեն իսկ բարելավվել են շուկայահանվող մսի վաճառքի պայմանները և համապատասխանեցվել սահմանված պահանջներին: Ծառայությունն անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարմանը հետևում է բոլոր փուլերում՝ կենտրոնացված մորթի իրականացման, սահմանված նորմերին համապատասխան տեղափոխման և իրացման, ինչպես նաև՝ փաստաթղթավորման:
Սեպտեմբերի 19-ից սկսած՝ մայրաքաղաքի Մալաթիայի մսի շուկայում ևս սպառողները կկարողանան միս […]
Իրազեկման արշավ՝ ՍԱՊԾ տեսուչների և Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությամբ
Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանև Ազգային ագրարային համալսարանի համատեղ իրազեկման արշավը՝ ուղղված սննդամթերքի անվտանգության ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Այս միջոցառման 10 օրերի ընթացքում ուսանողները, Ծառայության աշխատակիցների հետ, կշրջեն Երևանի բոլոր 10 վարչական շրջաններով՝ իրացման ցանցերի և հանրային սննդի կետերի տնտեսվարողներին ծանոթացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական պահանջներին ու մեկնարկած նոր ծրագրերին: Մինչ այդ […]
Ժամանակակից նմուշառման սենյակ մաքսային-լոգիստիկ համալիրում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է պարզեցնել տնտեսվարողների համար սահմանված ընթացակարգերը:
Երևանի «Ուրբան Լոջիստիկ» մաքսային տերմինալում արդեն գործում է սննդամթերքի, կերերի և կերային հավելումների նմուշառման բաժինը՝ արտահանման և ներմուծման գործընթացը տնտեսվարողների համար դարձնելով առավել հարմար և արագ: Դրան հատկապես կնպաստի նմուշառման համար կառուցված՝ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան կահավորված և ժամանակակից որակյալ տեխնիկայով հագեցած հատուկ սենյակը: Սա ևս մեկ քայլ է՝ […]
Մեկնարկեց սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏՀԶԱԿ) սեպտեմբերի 11-ին ազդարարեցին Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծման ծրագրի մեկնարկը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ՏՀԶԱԿ ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը ստորագրեցին այս մասին համագործակցության հուշագիր՝ ամրագրելով Հայաստանում օրենսդրությամբ սահմանված […]





