Լուրեր
Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած պետական վերահսկողության արդյունքում՝ Գյումրիում կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Կարինե Հակոբյանի և Վարդան Ավետիսյանի հացի արտադրամասերի գործունեությունը:
Նշված արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, նաև՝ աշխատակիցները չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Ա/Ձ Կարինե Հակոբյան
Ա/Ձ Վարդան Ավետիսյան
Նույնանման […]
Տրվել է կեղծված սննդամթերքը շուկայից ետ կանչելու կարգադրագիր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում, դիտարկում է իրականացրել «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ում: Լաբորատոր փորձաքննության նպատակով՝ պատրաստի արտադրանքի խմբաքանակից (տոմատի մածուկ՝ արտադրված ГОСТ Р 54678-2011 նորմատիվ փաստաթղթով 02.2017-ին) կատարվել է նմուշառում:
Փորձաքննութան արդյունքներով՝ տոմատի մածուկը լուծված չոր նյութի զանգվածային մաս և քլորիդների զանգվածային մաս ցուցանիշներով չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին. տոմատի մածուկի դեպքում այն պետք է լինի 25 […]
Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում՝ նախօրեին կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Հայկանուշ Անտոնյանի (ք. Երևան) և Նելլի Պողոսյանի (ք. Երևան)՝ հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը:
Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:
Ստուգման արդյունքում խախտումներ են հայտանբերվել նաև «Գյումրի համայնքի Լիլիթ» ՀՈԱԿ-ում: Մանկապարտեզը ապահովված չի եղել հոսող […]
Ներմուծված բլղուրն ուղեկցվել է անվտանգությունը հավաստող բոլոր փաստաթղթերով, անցել լաբորատոր փորձաքնություն
Այսօր լրատվամիջեցներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական արտադրության «Dosa» անվանումով բլղուր: Լրատվամիջոցը, հղում կատարելով «իր ունեցած տեղեկություններին», նաև գրել էր, որ շուկայում այն հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի և առանց լաբորատոր փորձաքննություն անցնելու:
Թեև որևէ մեկն այս մասին ահազանգ կամ տեղեկատվություն չի ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ դիմել լիազոր […]
Քաղաքացու ահազանգի հիման վրա հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Հալաբյան 5/1 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Կարինե Ենգոյանին պատկանող խանութից գնել է տուփով նրբերշիկ և միայն տանը նկատել, որ դրա վրայից ջնջված է արտադրության օրը, իսկ նրբերշիկի գույնը կապտականաչավուն է:
Ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության արդյունքում՝ Ա/Ձ Կարինե Ենգոյանին պատկանող մթերային խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝ ոչ […]
Աղի մակնշումը համապատասխանեցվել է
ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է վերահսկողության սննդամթերքի իրացման մոտ 40 կետերում: Կատարվել է աղի նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանի կողմից արտադրված կերակրի աղում յոդի պարունակությունը չի համապատասխանել […]

