Լուրեր
Պարզաբանում «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի աշխատակազմի բաց նամակի վերաբերյալ
Այս լաբորատորիան մշտապես ստացել է պատվերների ավելի քան 50 տոկոսը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, արձագանքելով մասնավոր լաբորատորիաներից մեկի՝ լրատվամիջոցներով այսօր հրապարակված բաց նամակին, տեղեկացնում է. որքան էլ, տարբեր նպատակներից ելնելով, ջանքեր են գործադրվում ՍԱՊԾ-ին «սննդամթերքի փորձաքննության մոնոպոլիա ստեղծելու փորձի» մեջ մեղադրելու համար, փաստերը բոլորովին այլ բանի մասին են վկայում:
Այսպիսով. ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, որպես ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող, հրապարկված […]
Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերի բարելավումը շարունակվում է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ջանքերի արդյունքում՝ շարունակվում են վերանորոգվել մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարները՝ բարելավելով մսի վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները:
Հունիսի 12-ին բացվել է հերթական՝ Խորենացի 62 հասցեում գործող՝ վերանորոգված և մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխանող, անհատ ձեռնարկատեր Տիգրան Գզրայանին պատկանող մսի վաճառքի տաղավարը:
Հիշեցնենք, որ Ծառայությունը դեռ նախորդ տարեվերջից է սկսել մսի իրացման շուկայում տնտեսավարողներին ներկայացնել մսի շուկայահանման համար […]
Ավստրիացի փորձագետի հետ քննարկվել են կենդանիների համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հունիսի 7-ին Ավստրիայից ժամանած՝ «Ագրոմարկետ Ավստրիա» գործակալության միջազգային համագործակցության ծրագրի ղեկավար Ռուդոլֆ Մոզերի հետ քննարկել է մեր հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, նույնականացման և հաշվառման համակարգի ներդրմանն առնչվող հարցեր: ՍԱՊԾ-ն սկսել է նախապատրաստական աշխատանքներն այդ ուղղությամբ և բանակցություններ է վարում առաջիկայում ծրագիրը մեկնարկելու համար. հստակեցվել է անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, կազմվել է միջոցառումների […]
Ագրարային համալսարանի ուսանողները՝ ՍԱՊԾ հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում՝ համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողները հունիսի 5-ից սկսել են ուսումնական պրակտիկան ՍԱՊԾ հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ագրարային համալսարանի ուսանողների 15 հոգանոց խումբը նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիայում կստանա մասնագիտական գործնական գիտելիքներ:
Լաբորատորիայի տնօրեն Պերճ Թումանյանը ուսանողներին ներկայացրել է համաճարակային իրավիճակների կառավարման և վարակիչ […]
ՍԱՊԾ-ում քննարկվել է ժամկետանց թունաքիմիկատների պահեստավորման հարցը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում հունիսի 5-ին քննարկվել են թունաքիմիկատների շուկայում վերահսկողությունը խստացնելու և ժամկետանց թունաքիմիկատները պահեստավորելու ու պահպանելու հարցերը: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ, վարչապետի հանձնարարականի հիման վրա, նախաձեռնում են թունաքիմիկատների իրացման կետերում վերահսկողական մի շարք միջոցառումներ, և մինչ այդ անհրաժեշտ է լուծել թափոնների պահման՝ տարածքի և այլ բոլոր հարցերը: Խորհրդակցությանը հրավիրված էին գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ […]
Նախ խորհրդատվություն և աջակցություն՝ արդյունավետ ու հետևողական վերահսկողություն իրականացնելու համար
Մայիսի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել անասնապահական ֆերմաների, սպանդանոցների և ձկնաբուծարանների ներկայացուցիչները՝ ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում հաստատված՝ լիազոր մարմնի կողմից անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման ստուգաթերթերի պահանջները ներկայացնելու նպատակով:
Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրել է, որ անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով և հավաստիացրել, որ այն […]






