Լուրեր
Տնտեսավարողներին ներկայացվել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 24-25-ին Երևանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում` «ԵԱՏՄ համագործակցության խնդիրները սննդամթերքի անվտանգության ոլորտում» թեմայով:
Հայաստանում այսօր զուգահեռաբար են գործում ազգային օրենսդրությունը և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, իսկ 2016 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործելու են միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս համատեքստում կարևոր է […]
Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով «ԾՄԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Արտյոմ Փիլիփոսյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:
Ծանոթացեք որոշմանը:
Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Այվազյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:
Ծանոթացեք որոշմանը
Համաժողով՝ նվիրված սննդամթերքի անվտանգության ոլորտում ԵԱՏՄ համագործակցության խնդիրներին
Հոկտեմբերի 24-25-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ տեղի կունենա «ԵԱՏՄ համագործակցության խնդիրները սննդամթերքի անվտանգության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում: Այն նվիրված է ԵԱՏՄ կարգավորումներին սննդամթերքի անվտանգության ոլորտում և նպատակ ունի բարձրացնել տնտեսավարողների, Ծառայության աշխատակիցների, ինչպես նաև այլ շահառուների իրազեկվածությունը: Համաժողովի շրջանակներում կներկայացվեն ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված օրենսդրական վերջին փոփոխությունները, ինչպես նաև տեղեկատվություն ԵԱՏՄ երկրների միջև փաստաթղթաշրջանառության մասին:
Հասցեն՝ Ալեք Մանուկյան 13, Խաչատուր […]
Հայտարարություն
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015 թվականի հոկտեմբերի 12- 16 անց է կացնելու շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտություն:
Տեղեկությունների համար կարող եք դիմել՝ զանգահարելով 374 10 454031 հեռախոսահամարով կամ այցելելով ք. Երևան, Էրեբունի 12 հասցեով:
Մսամթերք արտահանող տնտեսավարողների հետ քննարկվեցին արտահանմանն առնչվող հարցեր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում (այսուհետ՝ ԵԱՏՄ ռեեստրում) գրանցված մսամթերք արտադրող տնտեսավարողների հետ՝ քննարկելու ընկերությունների արտադրած մսամթերքը ՌԴ շուկա արտահանելու նոր հնարավորությունը և գործընթացը ճիշտ կազմակերպելու […]



