Լուրեր
ՍԱՊԾ-ն երկու մանկապարտեզում կասեցրել է հանրային սննդի կազմակերպման գործառույթը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:
Ստուգումների արդյունքում Ծառայությունը երկու մանկապարտեզներում էլ բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մասնավորապես՝ նախադպրոցական հաստատություններում խոհանոցները չեն եղել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, ապահովված չեն եղել անհրաժեշտ գույքով կամ լվացման-ախտահանման […]
ՍԱՊԾ-ն կասեցրել է «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը:
Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ մսամթերք արտադրող ընկերությունում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող մի շարք պահանջներ: Բացի այդ՝ չի իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական ցուցանիշներով:
«ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի տնօրենը պարտավորվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակն ու մսամթերքի արտադրության գործընթացը համապատասխանեցնել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի […]
Բաստուրմայի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների 2 արտադրամասերինը՝ վերականգնվել
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը: Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, բաստուրմայի վրա բացակայել է մակնշումը, բացի այդ՝ Երևանում գործող տնտեսվարողը չի ներկայացրել ներկրված մսի և ընդունվող հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, բաստուրմայի արտադրությունը չի իրականացվել արտադրողի սահմանած տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի պատրաստման բաղադրագրին համապատասխան, չի կատարվել […]
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեություն, իսկ հանրային սննդի օբյեկտին թույլատրվել է վերսկսել աշխատանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Կողբում (Տավուշի մարզ) գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով: […]
ՍԱՊԾ-ն սանիտարական անձնագիր է տրամադրել 484 փոխադրամիջոցի
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Երևանի առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար տեղական թարմ միս մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սանիտարական անձնագիր է տրամադրել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 381 (279-ը՝ Երևանում, 102-ը՝ մարզերում) և միս տեղափոխող՝ 103 (59-ը՝ Երևանում, 44-ը՝ մարզերում) տրանսպորտային միջոցի:
Կան, սակայն, տնտեսվարողներ, որոնք դեռևս չեն դիմել և չեն […]
Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը, իսկ երկու հանրային սննդի օբեկտների և հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցում վերացվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրամասն ապահովված չի եղել անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով, չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջներն ու մակնշման կանոնները` պատրաստի արտադրանքի վրա չի նշվել արտադրման ժամկետը:
Ա/Ձ Արամ Ամիրաղյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման […]


