Լուրեր
Քայլեր են ձեռնարկվում գյուղատնտեսական կենդանիների արտահանման ուղղությամբ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը դեկտեմբերի 3-ին ընդունեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության գյուղատնտեսության նախկին նախարար, Հորդանանյան Բադիայի զարգացման Հաշիմյան հիմնադրամի տնօրեն Սայիդ ալ-Մասրիին, Խայրաթ Բլադի ընկերության տնօրեն Վալիդ Սայիդին, Հորդանանում ՌԴ պատվավոր հյուպատոս Արթուր Մկրտիչևին և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանին:
Հանդիպման նպատակն էր քննարկել մեր հանրապետությունից թե Հորդանան, թե արաբական այլ երկրներ մանր եղջերավոր կենդանիների արտահանման […]
Ներկայացվել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ու սերտիֆիկացման պահանջները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը նոյեմբերի 24–ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է 2016 թվականից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարգերն ու սերտիֆիկացման պահանջները:
Լուսինե Դավթյանը նշել է, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն` սննդամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի կիրառումն արտադրության կազմակերպման ընթացքում դառնում է պարտադիր պայման: Բացի արտադրությունից […]
ՍԱՊԾ-ն միացել է քարոզարշավին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը միացել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախաձեռած «Միացի’ր աշխարհում առաջին անգամ անցկացվող հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթ» համաշխարհային քարոզարշավին: Ծառայությունը նոյեմբերի 16-ից 22-ը իրազեկման աշխատանքներ կիրականացնի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ուղղություններով: Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստել է […]
Արմեն Հայրապետյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ռուս գործընկերոջ հետ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 17-ին հանդիպել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայկական ընկերությունների՝ ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Ռոսսելխոզնադզորը բարձր է գնահատել 2015 թվականի ընթացքում ՍԱՊԾ-ի կողմից այս նպատակով կատարված քայլերն ու ջանքերը։ Արմեն […]
Կարտոֆիլի քաղցկեղը չի տարածվել
Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում ոռոգման ջրի հնարավոր աղտոտվածության պատճառով Ապարանի տարածաշրջանի կարտոֆիլի հողատարածքները վարակվել են քաղցկեղով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ջրի աղտոտվածությունը չի կարող կարտոֆիլի քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:
ՍԱՊԾ–ն դեռ անցյալ տարի մոնիթորինգի արդյունքում Արագածոտնի մարզի Արագած համայնքում հայտնաբերել կարտոֆիլի քաղցկեղ հիվանդությունը՝ հողից և բույսից […]
Հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ահազանգի հիման վրա («Սուր անկյուն» հաղորդաշարի հոկտեմբերի 18-ի թողարկում) դիտարկում և անասնահամաճարակային մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Պարմա», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի խանութներում, ինչպես նաև «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ի արտադրամասում՝ ստուգելու իրացվող թռչնամսի անվտանգության ցուցանիշները:
Դիտարկման շրջանակներում ներմուծված և տեղական արտադրության թռչնամսի 21 նմուշ հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցից […]





