Լուրեր
Հանրապետությունում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դահլիճում հունվարի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրեց հանրապետության անասնահամաճարակային իրավիճակը՝ անդրադառնալով նաև Հայաստանի Հանրապետությունից ՌԴ կենդանական ծագման մթերքի արտահանման ժամանակավոր արգելքին:
Մինչ այդ տեսչության պետը պարզաբանեց, որ սպառողներն անհանգստանալու կարքի չունեն՝ մսամթերքն ու կաթնամթերքն անվտանգ են օգտագործելու համար, բացի դա՝ հանրապետությունում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի:
Դեկտեմբեր ամսին Արմավիրի […]
Պարզաբանում
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 20-ից ժամանակավոր արգելք է մտցրել դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների՝ խոզերի, խոշոր և մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի և մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի, ու տվյալ կենդանիների հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման համար:
Դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի ՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ […]
Արմեն Հայրապետյանը ՌԴ գործընկերոջ հետ բանակցել է նոր պատվաստանյութ ձեռքբերելու ուղղությամբ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունվարի 20-ին հանդիպել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գիտատեխնիկական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի հարցում ջանքերը համախմբելու անհրաժեշտության ու […]
Խոզի միսը չի կարող լինել H1N1-ով վարակման պատճառ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ խոզի միսը կամ մսամթերքը չի կարող հանդիսանալ H1N1 տեսակի՝ պայմանականորեն «խոզի գրիպ» անվանումը կրող վարակի պատճառ:
Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը՝ ՍԱՊԾ մասնագետները պարզաբանում են, որ մսամթերքից հնարավոր չէ մարդուն վարակ փոխանցել և որ անհանգստության պատճառ չկա: Հավելենք, որ այս անունը 2009 թվականին շրջանառության մեջ էր դրվել պայմանականորեն, հետագայում գիտականորեն […]
Ամփոփվել են նախատոնական և հետտոնական օրերի մշտադիտարկումների արդյունքները
Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են դիտարկումներ և մշտադիտարկումներ: Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով մինչև հունվարի 16-ը դիտարկումներ են կատարվել հանրապետության մարզերի և Երևան քաղաքի իրացման 347 կետերում (գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, մսի իրացման կետեր, […]
Հայտարարություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանրապետության տարածքում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում 2015 թվականի մարտի 2-ից ՀՀ Նախագահի կարգադրությամբ ներդրվել և շահագործվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ընթացակարգը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ներքո գտնվող ապրանքատեսակների ներկրման թույլտվությունների ու հավաստագրերի տրամադրման համար տնտեսավարողներին կոչ ենք անում պետական սահմանի անցման կետերում օգտվել «Մեկ կանգառ, […]



