Լուրեր
Քաղաքացու ահազանգի հիման վրա հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Հալաբյան 5/1 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Կարինե Ենգոյանին պատկանող խանութից գնել է տուփով նրբերշիկ և միայն տանը նկատել, որ դրա վրայից ջնջված է արտադրության օրը, իսկ նրբերշիկի գույնը կապտականաչավուն է:
Ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության արդյունքում՝ Ա/Ձ Կարինե Ենգոյանին պատկանող մթերային խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝ ոչ […]
Աղի մակնշումը համապատասխանեցվել է
ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է վերահսկողության սննդամթերքի իրացման մոտ 40 կետերում: Կատարվել է աղի նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանի կողմից արտադրված կերակրի աղում յոդի պարունակությունը չի համապատասխանել […]
Կասեցումներ սննդամթերքի արտադրության և հանրային սննդի ոլորտներում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել են տարբեր ոլորտների մի քանի տնտեսվարողների արտադրական գործունեությունները:
Մասնավորապես, սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիման վրա, կասեցվել են հաց և հրուշակեղեն արտադրող հինգ տնտեսվարողների՝ անհատ ձեռնարկատերեր Կարեն Գևորգյանի (Արմավիրի մարզ), Թամարա Ասլանյանի (ք. Երևան), Արտավազդ Սարգսյանի (Արմավիրի մարզ), Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (ք. Երևան), […]
Սննդամթերքի երկրորդային աղտոտման արդյունքում արձանագրված աղիքային վարակ Գորիս քաղաքում
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում 2017թ. սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում […]
Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողական աշխատանքները մսի իրացման շուկաներում, որոնց արդյունքում արդեն իսկ բարելավվել են շուկայահանվող մսի վաճառքի պայմանները և համապատասխանեցվել սահմանված պահանջներին: Ծառայությունն անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարմանը հետևում է բոլոր փուլերում՝ կենտրոնացված մորթի իրականացման, սահմանված նորմերին համապատասխան տեղափոխման և իրացման, ինչպես նաև՝ փաստաթղթավորման:
Սեպտեմբերի 19-ից սկսած՝ մայրաքաղաքի Մալաթիայի մսի շուկայում ևս սպառողները կկարողանան միս […]
Իրազեկման արշավ՝ ՍԱՊԾ տեսուչների և Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությամբ
Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանև Ազգային ագրարային համալսարանի համատեղ իրազեկման արշավը՝ ուղղված սննդամթերքի անվտանգության ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Այս միջոցառման 10 օրերի ընթացքում ուսանողները, Ծառայության աշխատակիցների հետ, կշրջեն Երևանի բոլոր 10 վարչական շրջաններով՝ իրացման ցանցերի և հանրային սննդի կետերի տնտեսվարողներին ծանոթացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական պահանջներին ու մեկնարկած նոր ծրագրերին: Մինչ այդ […]



