Լուրեր
Կասեցվել է չորս արտադրամասի գործունեություն, ոչնչացվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական աշխատանքների շրջանակում խախտումներ է հայտնաբերել կաթի վերամշակման արտադրամասերում:
Սյունիքի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Նորայր Սահակյանի և Լիաննա Գևորգյանի արտադրամասերում, մասնավորապես, չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, նաև՝ հայտնաբերվել են մակնշման խախտումներ:
Շիրակի մարզի անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում նույնպես արձանագրվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Երեք տնտեսվարողների արտադրամասերի գործունեությունը կասեցվել է:
Վանաձորում […]
Թույլատրվել է Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզում հանրային սննդի կազմակերպումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության թույլտվությամբ՝ «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը վերականգնվել է. նախկինում սահմանված կասեցումը վերացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում իրականացված դիտարկման արդյունքում՝ Ծառայությունը դադարեցրել էր մանկապարտեզի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մի շարք սանիտարահիգիենիկ պահանջներ խախտելու պատճառով: Հանձնարարվել էր որոշակի վերանորոգումներ կատարել մանկապարտեզի խոհանոցում՝ այն նախագծելով և կառուցելով այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու […]
Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած պետական վերահսկողության արդյունքում՝ Գյումրիում կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Կարինե Հակոբյանի և Վարդան Ավետիսյանի հացի արտադրամասերի գործունեությունը:
Նշված արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, նաև՝ աշխատակիցները չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Ա/Ձ Կարինե Հակոբյան
Ա/Ձ Վարդան Ավետիսյան
Նույնանման […]
Տրվել է կեղծված սննդամթերքը շուկայից ետ կանչելու կարգադրագիր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում, դիտարկում է իրականացրել «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ում: Լաբորատոր փորձաքննության նպատակով՝ պատրաստի արտադրանքի խմբաքանակից (տոմատի մածուկ՝ արտադրված ГОСТ Р 54678-2011 նորմատիվ փաստաթղթով 02.2017-ին) կատարվել է նմուշառում:
Փորձաքննութան արդյունքներով՝ տոմատի մածուկը լուծված չոր նյութի զանգվածային մաս և քլորիդների զանգվածային մաս ցուցանիշներով չի համապատասխանել նորմատիվ փաստաթղթով սահմանված պահանջներին. տոմատի մածուկի դեպքում այն պետք է լինի 25 […]
Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում՝ նախօրեին կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Հայկանուշ Անտոնյանի (ք. Երևան) և Նելլի Պողոսյանի (ք. Երևան)՝ հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը:
Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ:
Ստուգման արդյունքում խախտումներ են հայտանբերվել նաև «Գյումրի համայնքի Լիլիթ» ՀՈԱԿ-ում: Մանկապարտեզը ապահովված չի եղել հոսող […]
Ներմուծված բլղուրն ուղեկցվել է անվտանգությունը հավաստող բոլոր փաստաթղթերով, անցել լաբորատոր փորձաքնություն
Այսօր լրատվամիջեցներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական արտադրության «Dosa» անվանումով բլղուր: Լրատվամիջոցը, հղում կատարելով «իր ունեցած տեղեկություններին», նաև գրել էր, որ շուկայում այն հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի և առանց լաբորատոր փորձաքննություն անցնելու:
Թեև որևէ մեկն այս մասին ահազանգ կամ տեղեկատվություն չի ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ դիմել լիազոր […]

