ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Տեղական թռչնամսի շուկայում ուսումնասիրությունները կկրեն շարունակական բնույթ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ներմուծված թռչնամսի նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, միջոցառումներ՝ անասնահամաճարակային մշտադիտարկումներ է իրականացրել տեղական թռչնամսի արտադրություններում:

Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ Ծառայության սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցված հանրապետության 14 թռչնաֆաբրիկաներում («Ագրոթեքինվեստ» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Արթուր Ղազարյան, «Շիրառ» ՍՊԸ,  անհատ ձեռնարկատեր Գրիշա Գալստյան, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Հարություն Կարապետյան, «Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ, «Էնդի» ՍՊԸ, «Ագրո-Ալյանս» […]

0 Comments

Տոներին ընդառաջ քննարկումներ են իրականացվել տնտեսվարողների հետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաները, տոնական օրերին ընդառաջ, հանդիպումներ են անցկացնում սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: Կաթնամթերք արտադրողներին զգուշացվել է, որ Ծառայությունը հերթապահություն է սահմանելու տոների ընթացքում և հսկողությունը լինելու է առավել քան խիստ: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տնտեսվարողներին հորդորել է ամենայն ուշադրությամբ հետևել սեփական արտադրանքի որակին՝ զգուշացնելով, որ ժամկետանց ապրանքների […]

0 Comments

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, հացի 3 արտադրամասինը՝ վերսկսել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները:
Անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) հացի արտադրամասերում արդեն վերացվել են հայտնաբերված խախտումները, […]

0 Comments

«Մեր սկսած ծրագրերի հաջող ընթացքն է պայմանավորելու որակական փոփոխությունները սննդամթերքի անվտանգության ոլորտում». ՍԱՊԾ պետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է տարվա աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրներին ու նախանշել դրանց լուծմանն ուղղված նոր անելիքները:

ՍԱՊԾ-ն 2017 թվականի ընթացքում իրականացրել է ՀՀ կառավարության ծրագրով այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն […]

0 Comments

2018-2020 թվականներին բոլոր արտադրություններում պետք է ներդրվի HACCP համակարգ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է քայլեր ձեռնարկել սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու դրա ներդրման անհրաժեշտությունը տնտեսվարողներին ներկայացնելու ուղղությամբ:

Ծառայությունը, Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության հետ համատեղ, դեկտեմբերի 22-ին կաթնամթերք և մսամթերք արտադրողների համար կազմակերպել էր «Սննդի արտադրության հիգիենա» թեմայով սեմինար: Հրավիրված փորձագետներ՝ ՌԴ «ԻնտերԿոնսալտ» ընկերության […]

0 Comments

Հասարակական խորհրդին են ներկայացվել ՍԱՊԾ նոր ծրագրերը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, դրանց արդյունքներն ու առաջիկա անելիքները քննարկվել են ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդում: Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է սկսել 2017 թվականի ընթացքում, որոնք շարունակելու է նաև 2018 թվականին. խորհրդի անդամներին են ներկայացվել դրանց վերաբերյալ մանրամասներ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի […]

0 Comments