ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Երևան Լուսինյանց 2/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը (լավաշ) չի ունեցել համապատասխանության հայտարարագիր:

Ա/Ձ Էմմա Սիմոնյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ:

0 Comments

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության հաշվետվություն – 2017

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) 2017 թվականի գործունեությունը նպատակաուղղված էր.

Սննդի անվտանգության ապահովման գործող համակարգի արդյունավետության բարձրացմանը և կարողությունների զարգացմանը.
Հանրապետությունում կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական վիճակի ապահովմանը.
Մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող ռիսկերի նվազեցմանը.
Հանրային թափանցիկ գործունեությանը և հանրային վստահության բարձրացմանը.
Սպառողների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հատվածի հետ կապերի սերտացմանը:

Վերը […]

0 Comments

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանիության ժամկետի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, իրացման շուկայում հայտնաբերել են «OKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության և պիտանիության ժամկետները: Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել: Միաժամանակ՝ Ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:

Ծառայությանը հորդորում է սպառողներին ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտանիության ժամկետների […]

0 Comments

ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանի և Նորայր Սահակյանի կաթի վերամշակման արտադրությունների գործունեությունը կասեցնելու մասին որոշումը: Սյունիքի մարզում գործող այս արտադրամասերում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր, իսկ սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին:

Վերացվել է նաև Շիրակի […]

0 Comments

Պարզեցվել և արդիականացվել է կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթավորման համակարգը

Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջից բխող պատասխանատվության միջոցների կիրառումը անհամապատասխանությունների դեպքում ՀՀ Ազգային Ժողովն ամրագրել է՝ ընդունելով մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկները: Ըստ այդմ, համաձայն սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցի, ընթացիկ տարում սպանդանոցային մորթի նորմը պարտադիր է դառնում բոլոր ոլորտների համար:

Հունվարի 12-ին  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել թռչնամիս արտադրող և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց […]

0 Comments

Տոնական օրերին իրականացված շրջայցերի ամփոփ արդյունքները

Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են շրջայցեր: Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ շրջայցեր են անցկացվել հանրապետության մարզերի և Երևան քաղաքի իրացման կետերում (գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, մսի իրացման կետեր, խանութներ):

2017 թվականի դեկտեմբերի 30-ից 2018 թվականի […]

0 Comments