Լուրեր
Արգելվել է մսոսկրային ալյուրի ներմուծումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, արգելել է անհատ ձեռներեց Սարգիս Ավետիսյանի կողմից ՌԴ «Նալչինսկի մյասոկոմբինատ» ՍՊԸ կողմից արտադրված 22000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Պարզվել է, որ արտադրող և արտահանող կազմակերպություններից ոչ մեկը գրանցված չէ վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և պահպանում իրականացնող անձանց և տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում:
Տնտեսվարողի կողմից կայացված որոշման համաձայն` ապրանքը վերաարտահանվել է Ռուսաստանի […]
Երևանում մեկնարկած հաջողված ծրագրերը կտեղայնացվեն մարզերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն անցակցրել է խորհրդակցություն ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները քննարկելու, իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու և այդ ուղղությամբ անելիքները նախանշելու, ինչպես նաև հանձնարարականներ տալու նպատակով:
Մասնավորապես՝ մարզային կենտրոնների ղեկավարներին ներկայացվել են այն բոլոր փոփոխությունները, որոնք արդեն իրականացվում են մայրաքաղաքում և առաջիկայում մեկնարկելու են նաև հանրապետության մարզերում՝ հաց-հացաբուլկեղեն և […]
Պարզեցվում ու առավել մատչելի են դարձվում ներմուծման գործընթացները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կարևորելով բոլոր գործընթացների թվայնացումն ու պարզեցումը, շարունակում է ներդնել էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ:
Այս շրջանակներում սննդամթերք ներմուծող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացվել Ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը:
Ինչպես վստահեցրել է Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ստանալով անհատական ծածկագիր և ակտիվացնելով էլեկտրոնային «Ներմուծման […]
Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է որդնած խուրմայի իրացման դեպք:
Շուկայում իրացվող և Ռուստաստանի Դաշնությունում փաթեթավորված՝ «Զամորսկի կուպեց» ապրանքանիշի խուրման թեև գտնվում է պիտանիության ժամկետի մեջ, սակայն այն որդնած է և պիտանի չէ որպես սնունդ օգտագործելու համար: ՍԱՊԾ տեսուչների կարգադրագրերով՝ նշված ապրանքանիշի խուրման վաճառքից հանվել է, քայլեր են ձեռնարկվում ներմուծված ամբողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծառայությունը հրավիրում է սպառողների […]
Համատեղ միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևը փետրվարի 2-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են երկու կառույցների համագործակցությունը սահմանամերձ գոտում անասնահամաճարակային կայունությունն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, ներկայացվել են այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են 2017 թվականին՝ հարևան երկրներից կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու նպատակով:
Իշխան Կարապետյանը […]
Խախտումներ են հայտնաբերվել հացի երկու արտադրամասերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում, կասեցրել է Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասի գործունեությունը: Արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել տվյալ տեսակի համար արտադրողի […]





