ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Սպանդանոցային մորթի պահանջը 2018 թվականի հուլիսի 1-ից պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի, նիստում ընդունել է կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը հստակեցնող որոշում՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքում վերջերս ամրագրված դրույթը:

N
Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները
Կատարման ժամկետը

1
Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի ձեռքբերում
2018 թվականի մարտի 1-ից

2
Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի օգտագործելու դեպքում)
2018 թվականի մարտի 1-ից

3
Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի  արտահանում
2018 թվականի մարտի 1-ից

4
Երևան քաղաքի հանրային […]

0 Comments

Ռոսսելխոզնադզորի պետի տեղակալ Ն. Վլասովը Հայաստանում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 14-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությանը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ ՍԱՊԾ պետը Նիկոլայ Վլասովի հետ առանձազրույցում ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բերալավմանն ուղղված ընթացիկ ծրագրերը և ակնկալվող արդյունքները՝ կարևորելով հատկապես կենդանական ծագման մթերքի անվտանգության ապահովման նպատակով […]

0 Comments

Ամփոփվել և հանրային քննարկման են ներկայացվել թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները

0 Comments

Ամփոփվել են թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները: Հիշեցնենք, որ, «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, վերահսկողության միջոցառումներ են իրականացվել բոլոր այն կազմակերպություններում («Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ-ում), որոնց արտադրանքում արձանագրվել էին անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում բացահայտվել են համակարգային մի […]

0 Comments

Հանրային քննարկում՝ ուղղված սննդամթերքի անվտանգության բարելավմանը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին: Քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողներ ՀԿ-ի ներկայացուցիչներ, Ծառայության պատասխանատու պաշտոնյաներ:

Հասարակական սեկտորին են ներկայացվել «Հետք» […]

0 Comments

Կասեցվել է բրազիլական արտադրության թռչնամսի ներմուծումը

Փետրվարի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս:

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է անվտանգության ցուցանիշի անհամապատասխանություն՝ թռչնամսում  հայտնաբերվել է սալմոնելա: Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է. այն ենթակա է  օրենքով սահմանված կարգով […]

0 Comments