ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Հնդկական ընկերությունը ներկայացրել է պարզաբանում՝ խոստանալով վերացնել թերությունները

Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը: Հստակեցվել է, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, վարունգները վերամշակվում են թաց և […]

0 Comments

Հայտնաբերվել է կեղծված կարագ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ում իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում տեղեկացել է, որ ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ՝  ՏՊ AM  50645171.8011-2017 տեխնիկական պայմանների համաձայն, ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր: Ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, սակայն, ՍԱՊԾ-ն փետրվարի 22-ին շուկայում հայտնաբերել է 1.03  կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող կրկին նշված […]

0 Comments

Վարունգի մեջ եղել են միջատի՝ սև ճանճի թրթուրներ

Սոցիալական ցանցի օգտատիրոջ՝  հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետկան ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ: Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետ, որտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի տեղում բացված-կտրատված 3 նմուշների մեջ էլ որևէ բան չեն […]

0 Comments

ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրողներին առաջարկել է համակարգային խնդիրները լուծելու ուղիներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական իր գործառույթներն արդյունավետ իրացնելու և սննդամթերքի անվտանգության ապահովման որակական նոր աստիճանի հասնելու համար՝ տնտեսավարողներին աջակցում է նոր ձևաչափով: Այդ նպատակով Ծառայություն էին հրավիրվել հանրապետության կաթնամթերք արտադրող տնտեսավարողները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և զարգացման հիմնադրամի, ինչպես նաև  կաթնամթերքի ոլորտին պարբերաբար անդրադարձող՝ «Հետք» լրատվական կայքի ներկայացուցիչները:

Ծառայության սննդամթերքի անվտանգության և […]

0 Comments

Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում, փետրվարի 21-ի առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանին պատկանող իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:

Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղիքը […]

0 Comments

Իրացումից հանվել են մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց մի շարք սննդատեսակներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել և իրացումից հանվել են մակնշման խախտումներով, ինչպես նաև ժամկետանց սննդամթերք:

Վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական սալը, ադի բուդին (pop corn) «Բրոյլեր» տեսակի թարմ հավը և նոր-զելանդական կարագը ժամկետանց են:

Արձանագրվել է մակնշման խախտումներով […]

0 Comments