ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Ձեր գործունեության ելակետը, պետք է լինի պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը նախ և առաջ մեր երկրի բնակչության առողջության նկատմամբ. ՍԱՏՄ ղեկավար

Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող 20-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է անցկացված մշտադիտարկման ժամանակ գրանցված արդյունքները՝ նշելով, որ արձանագրված որոշակի խնդիրներ պետք է արագ լուծում ստանան: «Ձեր գործունեության ելակետը, բացի շահույթ ստանալը, պետք է լինի նաև պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը նախ […]

0 Comments

Հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն այցելել են հանրային սննդի օբյեկտ և պարզել, որ ստուգման արդյունքում արձանագրված խախտումները (կոյուղու խողովակն անցնում էր խոհանոցի միջով, անձնակազմն ապահովված չէր հանդերձարանով) վերացվել են, կասեցման որոշմամբ սահմանված պահանջները՝ կատարվել:

0 Comments

Տավուշում կասեցվել է հացի արտադրամասի աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բուլանժե» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այստեղ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն սննդամթերքի պահպանման հատվածից, կազմակերպության աշխատակիցների համար չկա հանդերձարան: Նաև՝ արտադրվող […]

0 Comments

Որոշվել է ժամանակավորապես աշխատանքի չթույլատրել 19 աշխատակցի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ 19 աշխատակցի ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշում:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների կողմից այդ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության:

Խախտումը վերցնելուց հետո նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի:

0 Comments

Հացի արտադրությունում շտկել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները. կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Շիրակի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Սուրեն Ալոյանին պատկանող հացի արտադրամասի կասեցումը (ք. Արթիկ):

Այս կազմակերպությունում շտկել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու և վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձիք ենթարկվել են պարտադիր պարբերական բժշկական զննության և ձեռք են բերել սանիտարական անձնագրեր:

0 Comments

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում: Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով:

Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ  խախտումները վերացնելու […]

0 Comments