ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

 

Իրացման ցանցերը պետք է ունենան որակի պատասխանատուներ

Սպառողին անվտանգ ու որակյալ սննդամթերքով ապահովելու և իրացման փուլում հնարավոր խախտումները կանխելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչները:

Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք պետք է ապահովեն իրացման ցանցերի պատասխանատուները: Դա, նախ և առաջ, վերաբերում է իրացման ցանցերում որակի հսկողության պատասխանատուների նշանակմանը կամ ստորաբաժանումների ձևավորմանը: […]

0 Comments

Հացի արտադրամասերում և մեծածախ իրացման կետերում հայտանբերվել է առանց մակնշման աղ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր:

Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաև մեծածախ առևտրի ցանցում:

Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը մեծածախ առևտրի ցանցում:

Ծառայությունը քայլեր է ձեռնարկում ներմուծողին հայտնաբերելու և աղի ծագումը […]

0 Comments

Կասեցվել է արտադրամասերի և հանրային սննդի օբեկտի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատերեր Կառլեն Արամյանին (Արմավիրի մարզ) և Հասմիկ Սանթուրյանին (Արմավիրի մարզ) պատկանող մսամթերքի, Ռուզաննա Մանուկյանին (Արարատի մարզ) պատկանող հացի, Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի և Գրետա Հովհաննիսյանին (Սյունիքի մարզ) պատկանող հանրային սննդի օբեկտի գործունեությունը:

Արտադրամասերում և հանրային սննդի օբեկտում չեն պահպանվել պատշաճ սանիտարահիգենիկ պայմաններ, արտադրական գործունեությունն իրականացվել […]

0 Comments

125 կգ միսը ճանաչվել է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և  սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:

Ծառայության տեսուչները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակով ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, և թե մսի տեղափոխման պայմանները:

Ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Այն բոլոր դեպերում, […]

0 Comments

Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող և կեղծ կարագներ՝ շուկայում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից հայտնաբերված «Ինտեր Պրուդ» ՍՊԸ արտադրության 200 գրամանոց «բուսասերուցքային կարագ» ներկայացվող ապրանքն ունի փաստաթղթային անհամապատասխանություն` չի համապատասխանում տեխնիակական կանոնակարգի պահանջներին. տրվել է կարգադրագիր առկա խմբաքանակը շուկայից հետ կանչելու համար, իսկ արտադրությունում առկա պիտակների օգտագործումը կասեցվել է:

Երեկ և այսօր՝ փետրվարի 23-ին, ծառայությունը շուկայում հայտնաբերել է նաև 1.03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես […]

0 Comments

ՍԱՊԾ մասնագետը հեղինակել է «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» վերնագրով դասագիրք

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում այսօր՝ փետրվարի 23-ին, տեղի ունեցավ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ, գինեգործ Լիլիա Սամվելյանի հեղինակած՝ «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» դասագրքի շնորհանդեսը:

Հեղինակի խոսքով՝  գրքի հրատարակումն անհրաժեշտություն էր դարձել, քանի որ գինեգործությունը շատ մեծ հեռանկարներ ունի մեր երկրում, և պետք է մեծ ուշադրություն դարձնել մասնագետների պատրաստման խնդրին: «Համալսարանական գինեգործարան ունենալուն զուգահեռ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու նպատակով՝ […]

0 Comments