Լուրեր
Մարտի 7-ին մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին, ընդառաջ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է սպառողի շաբաթ: Մարտի 7-ից 15-ը տեղի կունենան սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ մի կողմից նպաստելով հանրության իրազեկման մակարդակի բարձրացմանը, մյուս կողմից՝ բարելավելով տնտեսավարողների գործունեությունն այս ոլորտում:
Մարտի 7-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում կանցկացվեն բաց դասեր՝ նվիրված սննդամթերքի […]
Մսամթերքի մակնշման պահանջները՝ ՍԱՊԾ տեսադաշտում
Մսամթերքի արտադրության ոլորտում օրենսդրորեն նախատեսված բոլոր բաղադրիչները մակնշելու և դրանց առնչվող խախտումները բացառելու հարցերն են քննարկվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաներն ու մսամթերք արտադրող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Թե՛ Ծառայության վերահսկողության ընթացքում, թե՛ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրություննների համաձայն՝ արտադրվող որոշ մսամթերքներում արձանագրվել են բաղադրության և մակնշան անհամապատասխանություններ: Հղում կատարելով ԵԱՏՄ մակնշման պահանջներին ներկայացվող տեխնիկական կանոնակարգին՝ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և […]
Միասին ընտրենք սպառողների շահերը 2017-ին լավագույնս ներկայացրած ՀԿ-ին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մրցանակ է նախատեսում այն հասարակական կազմակերպության համար, որը 2017 թվականին լավագույնս է ներկայացրել սպառողների շահերը կամ նպաստել է սննդամթերքի անվտանգության ոլորտի բարելավմանը:
Խնդրում ենք, հետևելով հղմանը, մասնակցել քվեարկությանը: Մրցանակակիրը կորոշվի այս քվեարկության արդյունքներով, հետևաբար կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը:
Քվեարկությունն ուժի մեջ է մինչև 2018 թ. մարտի 14-ը:
Միասին ընտրենք սպառողների շահերը 2017-ին լավագույնս ներկայացրած ՀԿ-ին
Թվային լուծումներ՝ ուղղված ներմուծման գործընթացների պարզեցմանը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը տնտեսվարողի ժամանակը խնայելու և մարդկային գործոնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու բացառիկ հնարավորություն է:
Անցած մեկ ամսվա ընթացքում ծառայության պատասխանատուները տարբեր ձևաչափերով հանդիպումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ավելի քան 100 տնտեսվարողի հետ՝ իրազեկելով նոր ներդրվող […]
Կասեցվել է բրազիլական ծագման 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը: Որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման:
Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ: Մասնավորապես, արձանագրվել են […]
ՍԱՊԾ-ն կուսումնասիրի ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող կերը և ջուրը
Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները և ձկնաբուծության միության նախագահը:
ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը ընդգծել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերը և ջուրը: Նաև նշվել է, որ այս փուլում Ծառայությունը այցերի միջոցով […]




