Լուրեր
Քննարկվելու է սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրումը
Վաղը՝ մարտի 14-ին, ժամը 10:30-ին, Մարիոթ հյուրանոցի «Էրատո» սրահում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համատեղ, տնտեսավարողներին կներկայացնի սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման առանձնահատկություններն ու հեռանկարները:
Հասցե՝ Երևան, Ամիրյան 1
Հեռ. 010 206040
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:
Նոր ծրագրերը՝ ՍԱՊԾ կենտրոնական և տարածքային կառույցների տեսուչների օրակարգում
Սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպել էր դասընթաց-քննարկում Ծառայության և մարզային կենտրոնների տեսուչների համար: Ծառայությունը շաբաթվա ընթացքում միջոցառումներ է իրականացնում թեʹ սպառողների իրազեկման, թեʹ տնտեսավարողներին խորհրդատվություն տրամադրելու և թեʹ վերահսկողության բարելավման նպատակով:
Օրակարգում ընդգրկված էին ՍԱՊԾ կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ողջ Հանրապետությունում նշված […]
Սպառողների իրավունքները պաշտպանելու հարցում անելիք ունեն նաև տնտեսավարողները
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ, նախաձեռնել էր հանդիպում սննդի շղթայի տարբեր ոլորտները ներկայացնող տնտեսավարողների հետ: Կարևորելով այս ոլորտում գործունության բարելավումը և անվտանգության ապահովումը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները, համապատասխանության գնահատման, ինչպես նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերը, […]
Սպառողների իրավունքները քննարկում են ուսանողներն ու աշակերտները
Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա մեկնարկը մարտի 7-ի երկու բաց դասերն էին, որոնք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցկացրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների և Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտների համար:
Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն ուսանողներին ներկայացրել է սպառողի իրավունքներն ու այդ իրավունքները պաշտպանելու ուղիներն ու հնարավորությունները: Ի՞նչ է սննդամթերքի […]
Կաթի շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու «Հետք» հասարակական կազմկերպությունը, անցկացրել են համատեղ ուսումնասիրություն կաթի շույակում՝ իրականացնելով զուգահեռ փորձաքննություններ:
Ըստ այդմ՝ Ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումների է արել «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բիո Կաթ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5%), «Չանախ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Թամարա և ԱՆի» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բոնիլաթ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը […]
Կանխվել է «ապագայի» սննդամթերքի վաճառքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները, սպառողի ահազանգի հիման վրա իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, Երևանի իրացման ցանցում հայտնաբերել են այսպես կոչված «ապագայի» սննդամթերք. «Մարիաննայի» ապրանքանիշի 100գր. քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ: Հայտնաբերված կաթնաշոռային պանիրները հանվել են վաճառքից, իսկ արտարողին հանձնարարվել է ետ կանչել ամբողջ խմբաքանակը և պարզաբանել ստեղծված իրավիճակի պատճառները: Ըստ արտադրողի՝ տեղի […]





