Լուրեր
Համագործակցություն՝ ուղղված թվայնացմանը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը «ԵՄ, թվայնացում Հայաստան» նախագծի թիմի ղեկավար Տատյանա Պրենդա Տրուպեկի, «Թվային Հայաստան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Արամ Վրթանեսյանի հետ քննարկել է հանրապետության պետական սահմանային հսկիչ կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ծրագրի կատարելագործմանն ու ինտեգրման աշխատանքներին առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՍԱՊԾ պատասխանատու ստորաբաժանումներից, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից, «ԵՄ Հայաստանի թվային […]
Հայկական սննդամթերքի արտահանման հնարավորություններն ու ընթացակարգերը՝ հայ-ամերիկյան քննարկումների օրակարգում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, ամերիկացի գործընկերների հետ բանակցել է սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների շուրջ, քննարկել սննդամթերքի ներմուծման ու արտահանման ընթացակարգերը:
Մասնավորապես, կողմերն անդրադարձել են անասնաբուժական և բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերի շրջանառության կարգին՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ և ԵՄ կարգավորումները։ Կարևորվել է տեղեկատվության փոխանակումը […]
«Անվտանգ սնունդ. թվային լուծումներ». Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
Երկրորդ տարին անընդմեջ մարտի 15-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ գործընկեր կառույցների հետ համատեղ, նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Այս տարի սպառողի շահերը մեկ հարթակում էին համախմբել հասարակական ու գիտական, պետական կառույցների, հայաստանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, ԵԱՏՄ և ԵՄ գործընկերներին, փորձագետների, գործարարների, սպառողների: Օրակարգային բոլոր հարցերի վերջնական նպատակը մեկն էր՝ գտնել մեր երկրում սպառողի դիրքերը բարելավելու ուղիներ, […]
Հայաստանում կգործի սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգ
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը սննդի անվտանգության, անասնաբուժական ծառայությունների և բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման մեթոդաբանության և համակարգի մշակման գործում» ծրագրի շրջանակում մարտի 14-ին Երևանում կայացավ «Սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման» վերաբերյալ աշխատաժողով։
Հաշվի առնելով սպառողների շահերը և շուկայում սպառման համար անվտանգ սննդամթերք մատակարարելու առաջնային անհրաժեշտությունը՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում ներկայումս տեղի […]
Ուսանողներն իրազեկում են սպառողներին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ համատեղ, մարտի 13-ին իրականացրել է իրազեկման միջոցառում՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Մի խումբ ուսանողներ, շրջելով Երևանի կենտրոնական և մարդաշատ փողոցներով, սպառողի ուղեցույցներ են բաժանել քաղաքացիներին և փոխանցել տեղեկատվություն սպառողի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ սնվելու իրավունքի մասին: Ուսանողները համաքաղաքացիներին հորդորել են իրացման ցանցերում ուշադիր լինել սննդամթերքի մակնշման, սանիտարահիգիենիկ […]
Տնտեսավարողներն օր առաջ պետք է գիտակցեն HACCP համակարգի առավելությունները
Սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա հերթական միջոցառումը նվիրված էր Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդման սկզբունքներին: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 13-ին մեկ հարթակում էր համախմբել տնտեսավարողներին, համակարգի ներդրման մեջ մասնագիտացված, ինչպես նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում ընդունված այս համակարգի հնարավորինս արագ կիրառումը խթանելու նպատակով:
ՍԱՊԾ տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ […]






