Լուրեր
Սանիտարական անձնագիր չունեցող փոխադրամիջոցին արգելվել է հաց տեղափոխել
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության շրջանակներում արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող և սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք: Ծառայության մասնագետների կողմից հացի մատակարարումն արգելվել է, իսկ հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված փոխադրամիջոցով տեղափոխվում է Երևանում գործող անհատ ձեռնարկատեր Վալերի Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրանքը, որն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներով: Արդյունքում կասեցվել է թե հացի […]
Պարզաբանում
ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2016 և 2017 թվականների գործունեությունն ուսումնասիրելու արդյունքում արձանագրված խնդիրներն առնչվել են օրենսդրական դաշտում առկա բացերին (որոնք համակարգային են) և կիրառված ընթացակարգերին: Ծառայությունը Պալատի հետ քննարկել է արձանագրված յուրաքանչյուր դեպք. ներկայացվել են ինչպես խնդիրների առաջացման պատճառներն ու օրենսդրական առանձնահատկությունները, այնպես էլ նշվել են դրանք վերացնելու ուղղությամբ ներդրված մեխանիզմներն ու իրականացվող ծրագրերը: ՍԱՊԾ կողմից […]
Սննդի շղթայում ընդգրկված 5 աշխատակիցների աշխատանքն արգելվել է
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Խաչիկ Եգորյանի հացի արտադրամասի՝ սննդի շղթայում ընդգրկված 5 աշխատակիցների (հացթուխներ, վաճառողներ) աշխատանքը, քանի որ նրանք չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Վերջիններիս աշխատանքային գործունեությունը կվերականգնվի միայն նրանց՝ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելուց և սանիտարական գրքույկներ ձեռք բերելուց հետո:
Ծառայությունը նաև վերացրել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող Ա/Ձ […]
Մակնշման անհամապատասխանություններով սննդամթերքը հանվել է վաճառքից
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողությունը «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում, որի ևս 4 խանութներում հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններով մթերքներ (ընդհանուր առմամբ՝ 643 հատ և 49 կգ)՝ ոլոռ, մարինացված սնկի տեսականի, պահածոյացված կանաչի, դոնդող, կոկտեյլներ, սառը սուրճերի տեսակներ, տարբեր տեսակների ձիթապտուղ և եգիպտացորեն, ձիթապտղի յուղ, բուսական այլ յուղեր, կաթ, սերուցք, քացախաթթվի տեսակներ, խուրմա, մարինացված ծիծակ, մանանեխ, չաման, կարագ, […]
Կոտայքում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնը վերահսկողակության շրջանակներում խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում հացի արտադրությամբ զբաղվող «Գեռիտա» ՍՊԸ-ում: Արտադրությունում, մասնավորապես, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու տեխնոլոգիական գործընթացը չեն համապատասխանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած […]



