Լուրեր
ՍԱՊԾ-ն կգործի 24-ժամյա ռեժիմով
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բոլոր սահմանային կետերն աշխատում են անխափան:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին առաջացել են սննդամթերքով լի բեռների կուտակումներ՝ կապված վերջին իրադարձությունների և ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու հետ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի:
Այսպես. Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բոլոր բեռների ձևակերպումները ժամանակին ու արագ ապահովելու, ինչպես նաև հնարավոր կուտակումները բացառելու նպատակով՝ Ծառայության համապատասխան […]
Արթիկում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով կասեցվել է արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրած վերահսկողության արդյունքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող և «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող ալրային, կրեմային հրուշակեղենի և մսային կիսապատրաստվածքների արտադրամասում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես՝ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային նեկայացվող պահանջների խախտումներով: Պարզվել է նաև, որ բացակայել է արտադրվող հրուշակեղենի համար անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC):
Ծառայությունը կասեցրել է «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող […]
Սննդամթերքի անվտագության ոլորտում բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն զուգահեռ. ՍԱՊԾ պատվիրակությունն Արցախում է
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 20-ին Արցախի Հանրապետությունում մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի, մասնավորապես՝ սպանդանոցային կարողությունների զարգացման հնարավորությունները:
ՀՀ ՍԱՊԾ պետը նախ հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Կարևորելով երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ իրականացնելու անհրաժեշտությունը՝ ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանն […]
Հացի երեք արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է, երեքինը՝ վերսկսվել
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը […]
Կանխվել է վտանգավոր պաղպաղակի իրացումը
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտանբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ: ՍԱՊԾ-ն ոչնչացրել էր ժամկետանց հումքը, նաև, մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը:
Ընկերության՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից կատարված նմուշառման և փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու տեսակներն էլ ունեն մանրէաբանական անհամապատասխանություններ՝ ԱՑԽՄ […]
Շաբաթօրյակ
ՀՀ կառավարության նիստում հայտարարված ապրիլի 14-ի շաբաթօրյակին մասնակցել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի աշխատակիցները՝ մաքրելով և պատշաճ տեսքի բերելով վարչական շենքերի տարածքները:
Ագարակի ՍՀԿ
Բագրատաշենի ՍՀԿ
Բավրայի ՍՀԿ
Արագածոտնի մարզային կենտրոն
Արարատի մարզային կենտրոն
Արմավիրի մարզային կենտրոն
Գեղարքունիքի մարզային կենտրոն
Լոռու մարզային կենտրոն
Կոտայքի մարզային կենտրոն
Շիրակի մարզային կենտրոն
Սյունիքի մարզային կենտրոն
Վայոց Ձորի մարզային կենտրոն
Տավուշի մարզային կենտրոն



