Լուրեր
ՍԱՊԾ. «Թեժ գծին» ստացված բողոքի հիմքով՝ կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված քաղաքացի Մարիամ Կիրակոսյանից ստացված դիմում-բողոքի հիման վրա (հացի մեջ հայտնաբերվել է օտար մարմին), համաձայն Ծառայության պետի հրամանի՝ դիտարկում է անցկացվել Երևան քաղաքի Նոր-Արեշ Դիմիտրովի 5-րդ նրբ. 32 տ. հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանին պատկանող հացի արտադրամասում:
Պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների հիմքով (արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ […]
ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում. հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում, «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ում. այս երեք ընկերություններն են ապահովում Երևան քաղաքում իրացվող մսի փորձաքննությունները:
Ուժեղացնելով վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում՝ Ծառայությունը նպատակ ունի կանոնակարգել ամբողջ շուկան և բացառել մսի վաճառքն առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անասնաբուժասանիտարական պատշաճ փորձաքննություն […]
ՍԱՊԾ-ն և PUM-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի` PUM-ի, Հայաստանի կոորդինատոր Ալբերտ Ուաթերինգսը փետրվարի 10-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ինչը Հայաստանի սննդի շղթայի տնտեսավարողների համար միջազգային փորձն ու գիտելիքները ուսումնասիրելու և գործնականում կիրառելու հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում:
Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Իոս Դաուման, ՍԱՊԾ […]
Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, Լեհաստանի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2017թ. փետրվարի 9-ից ժամանակավորապես արգելվել է Լեհաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի […]
Շարունակվում են մսի շուկաների կարգավորմանն ուղղված քայլերը մարզերում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը քայլեր է ձեռնարկում Հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ՝ կազմակերպելով մարզային հանդիպումներ մսի իրացման շղթայում տնտեսավարող սուբեկտների հետ:
Այս անգամ ՍԱՊԾ պաշտոնյաներն այցելել են Տավուշի մարզ (նմանատիպ հանդիպում անց է կացվել նաև Գյումրիում): Մարզերում լուրջ դժգոհությունների առիթ է հատկապես մսի փողոցային վաճառքը, որի արգելման, ինչպես նաև կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու […]
Ստորագրվել է համագործակցության մասին արձանագրություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ՍԱՊԾ և Սահմանապահ վարչության պաշտոնյաներ:
Իշխան Կարապետյանը բարձր է գնահատել Ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև ձևավորված փոխգործակցության ավանդույթը և պատրաստակամություն հայտնել շարունակել […]



