Լուրեր
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը, իսկ պաղպաղակի արտադրամասինը՝ վերականգնվել
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադամասում: Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իրավական ակտերով նախատեսված պահանջներին չի համապատասխանել փաթեթավորված արտադրանքի մակնշումը, հացն ու հացաբուլկեղենը չեն տեղափոխվել համապատասխան փոխադրամիջոցներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական պարտադիր և պարբերական բժշկական […]
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: Ընդհանուր առմամբ 7.4կգ և 283 տուփ (հատ) ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է (ապխտած ձուկ, մայոնեզ, բժշկական երշիկ, խոզապուխտ, ձու):
Իսկ թերի մակնշմամբ ընդհանուր քաշով 142.37 կգ և 2201 տուփ […]
Հայտնի են լաբորատոր փորձաքննության արդյունքները
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը և առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաև նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և […]
Զանգվածային թունավորման արդյունքում կասեցվել է Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը
Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:
Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից, […]
Կասեցվել է հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրության առանձին գործառույթը
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների կողմից «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրությունում իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ սննդամթերքն այստեղ արտադրվել է հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել սահմանված նորմերին համապատասխան, չեն պահպանվել թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստիցիդների օգտագործման նորմատիվ պահանջները:
Ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
[…]
Պարզաբանում
Նկատի ունենալով, որ մոտենում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:
Անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40:
Պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա, ավելին, բոլոր պահանջների պահպանման դեպքում, արտահանման […]


