Լուրեր
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի ելույթը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ֆորումի բացմանը
Մեծարգո՛ պարոն վարչապետ
Հարգարժան՛ գործընկերներ
Սիրելի՛ սպառողներ
Թույլ տվեք ողջունել Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթը ամփոփող՝ «Սննդամթերքի անտանգությունը՝ սպառողի իրավունք» ֆորումի բոլոր մասնակիցներին: Ֆորումին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ համախմբելով այս հարթակում դպրոցականների, ուսանողների, գործարարների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների:
Համագործակցության […]
«Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից». Կարեն Կարապետյանը մասնակցել է «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Վարչապետը ողջունել է առաջին անգամ Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը՝ վստահություն հայտնելով, որ դա լավ ավանդույթ կդառնա և կնպաստի ամենատարբեր ոլորտների սպառողների պաշտպանվածության, իրազեկվածության բարձրացմանը: «Մենք պետք է բավական հետևողական լինենք: Որքան բարձրացնենք մեր քաղաքացիների […]
Կարևորվել է սպանդանոցային մորթի անցնելու սահուն ընթացքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 13-ին հանդիպում է կազմակերպել ՀՀ կառավարությանն առնըթեր պետական եկամուտների կոմիտեի գործընկերների և սպանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ 2017 թվականից սկսած սպանդանոցային ծագման մսի իրացման համակարգի ներդրմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի ներկայացուցիչները։
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ներկաներին ծանոթացրել է մսի իրացման և […]
Հայտնաբերվել է առանց թույլտվության գործող արտադրամաս
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները օրերս, սննդի շղթայի օպերատորներին հաշվառելու նպատակով կատարած շրջայցի ընթացքում, Գյումրի քաղաքի Սունդուկյան 47 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության գործող հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս:
Արտադրամասը գործել է խիստ հակահիգիենիկ պայմաններում. արտադրվել է 3 տեսակի հաց և լավաշ, իսկ կիսաֆաբրիկատների արտադրամասը, որտեղ առկա է եղել մսեղիք և կիսաֆաբրիկատների արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, […]
Ապագա լրագրողներին և դպրոցականներին ներկայացվեցին սպառողների իրավունքները
Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա շրջանակներում՝ մարտի 10-ին անցկացվել են բաց դասեր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների և Երևանի Ս. Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի աշակերտների համար:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանն ապագա լրագրողներին ներկայացրել է սպառողի իրավունքները, դրանց իրացման ուղիները՝ մասնավորեցնելով, թե ի՞նչ է սննդամթերքի անվտանգությունը և ի՞նչ պետք է անի մարդն՝ իր կյանքի, առողջության […]
Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը, կարևորելով սպառողների իրավունքների պաշտպանությունը և այդ մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացումը, հայտարարել են սպառողի շաբաթ:
Մարտի 9-ից մեկնարկող շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությանն ու իրավունքների մասին իրազեկմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես՝ hեռուստատեսությունների տարբեր ծրագրերում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները կխոսեն սպառողների իրավունքների, դրանց իրացման ուղիների մասին, […]





