Լուրեր
Այսուհետ միս-մսամթերք կարտահանվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ
Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն միջև տևական ժամանակ բանակցություններ էին վարվում Հայաստանից ԱՄԷ միս-մսամթերքի արտահանման շուրջ:
Տեղեկացնում ենք, որ երկու երկրների պատկան մարմիններն արդեն հաստատել են «Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ մսի և մսամթերքի արտահանման առողջության սերտիֆիկատը»:
Այս փաստը ոչ միայն կխթանի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը, այլև կնպաստի երկկողմ գործարար […]
FAO-ն մարզային կենտրոնների բուսասանիտար-տեսուչներին տրամադրեց անհրաժեշտ գործիքներ
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից իրականացված «Արևելյան Եվրոպայի չորս երկրներում բուսասանիտարական ծառայությունների հզորացում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնների բոլոր բուսասանիտար-տեսուչներն ապահովվեցին անհրաժեշտ գործիքներով: Բույսերի պաշտպանության ժամանակակից մեթոդները և բուսասանիտարական միջոցառումների իրականացումը կնպաստեն տարածաշրջանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը՝ գյուղմթերքի վաճառքի ծավալների մեծացմանը և արտահանման շուկաների ընդլայնմանը։
Ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանի միջև սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տեխնիկական աջակցությամբ իրականացվող «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում փուլ-2» ծրագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն բուսասանիտարիայի, անասնաբուժության և […]
Ժամանակավոր կգործեն ներմուծման որոշակի սահմանափակումներ
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։
Մասնավորապես 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի […]
Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել
Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է, ունի ադրբեջանական ծագում:
Տեղեկացնում ենք, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
Հավելենք, որ ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին` […]
Ի նպաստ անասնաբուժության զարգացման
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Էմիլիա Սիմոնյանին, որն «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ մեկնելու է Քեմբրիջ` ուսանելու անասնաբուժություն: Ողջունելով երիտասարդ ուսանողին՝ Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ Էմիլիան կարող է ցանկացած պահի դիմել և ստանալ անհրաժեշտ մասնագիտական աջակցություն: «Երբ լինեք Հայաստանում միշտ պատրաստ ենք ապահովել ուսման պրակտիկ մասը»,- ասել է տեսչական մարմնի ղեկավարը: Էմիլիան սիրով […]




