Լուրեր
Իրացման ցանցում կարող է հայտնվել թերի մակնշմամբ ձու
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ս/թ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել սննդային ձվի թերի մակնշված խմբաքանակ (բացակայել է հայերեն մակնշումը)՝ 18.800կգ (302.400 հատ), ինչը ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում է (ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ): Սահմանային վերահսկողության շրջանակներում բեռը կապարակնքվել է և բեռի տիրոջը տեղեկացվել […]
Հայտնաբերված ձիու մսեղիքը ոչնչացվել է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հոկտեմբերի 25-ին Խորենացի փողոցի (Գումի շուկայի հարևանությամբ) մսի վաճառքի տաղավարներում և խանութներում կատարած հերթական շրջայցի ժամանակ որոշ կետերում հայտնաբերել էին ձիու մսի խմբաքանակ:
Վերահսկողական հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Օֆելյա Քոչինյանին և Մամե Հասանյանին պատկանող իրացման կետերի սառնարան-պահեստներում եղել է համապատասխանաբար 72 և 42 կգ ձիու միս, […]
Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը, իսկ մսամթերքի և հացի արտադրամասերինը՝ վերականգնվել
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան): Պարզվել է, որ այնտեղ սանիտարահիգիենիկ նորմերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ, իսկ սառցախցիկում հում և պատրաստի սննդամթերքը պահվում է համատեղ:
«Խաչիկ» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Իսկ անհատ ձեռնարկատերեր Հասմիկ Սանթուրյանի […]
Նոր համագործակցություն «Հակամանրէային ռեզիստենտականության» բազմակողմանի ազգային ծրագրի շրջանակներում
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համատեղ անցկացրել են «Գյուղատնտեսության և սննդի ոլորտում հակամանրէային ռեզիստենտականության (ՀՄՌ) նվազեցում» ծրագրի գնահատում (ծրագիրն իրականացվում է աշխարհի 6 երկրներում, Հայաստանն առաջինն է դրանց մեջ): Այն նպատակ ունի ընտրված երկրներում աջակցել ՀՄՌ-ի ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը և բարելավմանը՝ ներգրավելով սննդի և գյուղատնտեսության ոլորտները: Հայաստանում ծրագրի մեկնարկը տրվել է […]
Իրացման ցանցում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Քննարկվել են բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի խմբի միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Ռավրիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արտադրվող բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները: ՀԲ պաշտոնյային առավելապես հետաքրքրել են մեր երկրում սննդամթերքի, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի, անվտանգության ապահովման համար նախատեսված ենթակառուցվածքների առկայությունը, լաբարատոր կարողությունների մակարդակը: «Եվրոպական երկրներում սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները շատ […]



