Լուրեր
ՍԱՏՄ-ում սկսվել է «Մեկ պատուհան» համակարգի ներդրումը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բոլոր գերատեսչություններից առաջինն է, որտեղ կներդրվի «Մեկ պատուհան» թվայնացված համակարգը. արդեն մեկնարկել է պիլոտային ծրագիրը: Տեսչական մարմինն առաջին շահառուն է, քանի որ արդեն ունի թվայնացման ուղղությամբ մի շարք ծրագրերի փորձ, նաև՝ ծավալուն ու բազմատեսակ փաստաթղթաշրջանառություն. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և արտահանման փաստաթղթեր և այլն:
«Իու նեթվորքս» ընկերության վերլուծաբանների թիմը ՍԱՏՄ աշխատակիցներին է ներկայացրել «Մեկ պատուհան» համակարգը, […]
Սահմանային ուժեղացված հսկողություն ներկրվող ձվի նկատմամբ
Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ:
Խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ (բարձր ռիսկայնությամբ, […]
Կարևորվել է երկու հանրապետությունների սննդամթերքի անվտանգության ոլորտում համակարգված աշխատելու անհրաժեշտությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, պեստիցիդների օգտագործման, սննդային հավելումների վերահսկման, կենդանիների համարակալման, սննդամթերքի անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման և այլ հարցեր:
Արցախի ՍԱՊԾ պետը կարևորել է հայկական երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ իրականացնելու անհրաժեշտությունը: […]
Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տալվորիկ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի կետում (Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ): Պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ աշխատակիցները չեն անցել պարտադիր բժշկական զննություն և չունեն սանիտարական գրքույկներ:
«Տալվորիկ» Ա/Կ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական վերացնել հայտնաբերված խախտումները, իսկ աշխատակիցներին` անցնել բժշկական […]
Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչատրյանին պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձոր): Պարզվել է, որ խմիչքների արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:
Ա/Ձ Խաչատուր Խաչատրյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ՍԱՏՄ աշխատակիցները պատվաստվել են
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան ֆլեշմոբին՝ «պատվաստվում են բուժաշխատողները», միացել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անձնակազմը:
Կարևորելով պատվաստումների դերը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում` ՍԱՏՄ աշխատակիցները ստացել են դիֆթերիայի, փայտացման, ինչպես նաև սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ:



