Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ, FAO) Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից ս.թ. դեկտեմբերի 3-ից 8-ը Անթալիա քաղաքում անցկացվել է սեմինար-խորհրդակցություն «Պահպանել և բազմապատկել գյուղատնտեսության ռեսուրսապահպանման, բույսերի պաշտպանության արդյունավետ մեթոդները» թեմայով:

Սեմինարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են՝ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, Բուսասանիտարիայի տեսչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը և Ռիսկերի կառավարման վարչության բուսասանիտարիայի ռիսկերի կառավարման բաժնի պետ Մերուժան Թարզյանը, որն էլ, օրակարգի համաձայն, հանդես է եկել զեկույցով:

Մեր պատվիրակությունը ակտիվ մասնակցել է քննարկումներին, կատարել է մեկնաբանություններ և ներկայացրել է առաջարկություններ: