ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է.
մսի մշակման և պահածոյացման, մսամթերքի արտադրության, ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակման և պահածոյացման, մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման, կաթնամթերքի, ինչպես նաև համասեռված բաղադրիչներ պարունակող և սննդակարգային (դիետիկ) սննդի արտադրությամբ զբաղված այն կազմակերպությունները, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը գերազանցում է 250 մարդը, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը, պետք է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը իրենց արտադրություններում ներդրած լինեն պատշաճ ու հիգիենիկ արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի ներդրված համակարգ (HACCP): Այս պահանջն ամրագրված է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 827-Ն որոշմամբ:
Սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակման, իրականացման և պահպանման պահանջը բխում է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգի դրույթներից:
