DSC04013Ս.թ. մարտի 25-28-ը Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «ՎՎՀԿԿ/HACCP» խորագրով դասընթաց՝ կազմակերպված ծառայության և CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Ուսուցումը կազմակերպված էր սննդի արդյունաբերության ներկայացուցիչների և ծառայության աշխատակիցների համար:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին ՎՎՀԿԿ համակարգի, դրա սկզբունքների, ներդրման քայլերի, ինչպես նաև Հայաստանի ներկայիս պայմաններում դրանց կիրառման վերաբերյալ թեմաներ:

Դասավանդողներ էին ընտրվել ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանը, ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բաժնի պետ Ալեքսանդր Ոսկանյանը, ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության անասնաբուժության բաժնի առաջատար մասնագետ Արմինե Բադալյանը: