ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, 2015 թվականի մայիսի 29-ից Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով` արգելվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների 16 նահանգներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Հիմք ընդունելով հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը` Ծառայության պետի 2016 թ. ապրիլի 7-ի հրամանով ԱՄՆ-ի Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Այովա, Կանզաս, Մինեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն, Վիսկոնսին և Վայոմինգ նահանգներից ներմուծման արգելքը վերացվել է: