ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 11-ի որոշմամբ` կասեցվել էր Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի «Թան-0,5լ» արտադրատեսակի արտադրությունը:
Նկատի ունենալով, որ արտադրողը սահմանված ժամկետներում Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները կատարել է` Ծառայության պետի հունիսի 9-ի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է:
Այս ընթացքում տնտեսավարողը վերացրել է խախտումները, ախտահանել է արտադրական սարքավորումները, թողարկել է փորձնական արտադրանք և ներկայացրել լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև «Թան-0,5լ» արտադրությունը համապատասխանեցրել է«Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին: