ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 4-ի որոշմամբ` կասեցվել էր անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը:
Հաշվի առնելով, որ արտադրողը վերացրել է Ծառայության կողմից հայտնաբերված բոլոր խախտումները և «թթվասերի» արտադրությունը համապատասխանեցրել Կաթի, կաթնամթերքի և դրանց արտադրության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, Ծառայության պետի հուլիսի 10-ի որոշմամբ արտադրության կասեցումը վերացվել է: