Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 24-ին քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
2014թ. ընթացքում իր ոլորտում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության հասցեականության բարձրացման ու ԵՏՄ-ի շրջանակում համագործակցության ընդլայնման ծրագիր: