«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ:
Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի կողմից նշված պարտադիր պայմանի կատարումը: Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է հստակ ճանապարհային քարտեզ, որի համաձայն էլ կիրականացվի վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կետերում:
«Մենք խստորեն հետևելու ենք, որ վերահսկողությունը չվերածվի սպանդանոցային մորթն ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի շրջանառության: Այս թեման տարբեր հարթակներում քննարկվել է և եկել է արդեն գործնական քայլեր անելու ժամանակը: Ակնկալում ենք ձեր գործուն աջակցությամբ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով»,- ասել է Արթուր Շատվորյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
Ներքոնշյալ սպանդանոցներն այս պահին էլ պատրաստ են ցանկացած հանրային սննդի կետի, ինչպես նաև իրացման ցանցի օբեկտի տրամադրել իրենց պահանջներին հանապատասխան թարմ միս և մսեղիք:
| Կոտայքի մարզ | |||
| 1 | Զօր ՍՊԸ | Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
| 2 | Ա/Ձ Կարինե Առաքելյան | Կոտայքի մարզ, ք. Աբովյան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
| 3 | Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ | Կոտայքի մարզ, գ. Արզնի | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն խոզերի մորթ: |
| 4 | «Արզնի մսամթերք» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ․ Արզնի | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
| Լոռու մարզ | |||
| 5 | Ա/Ձ Խասիկ Տիտանյան | Լոռու մարզ, գ. Օձուն | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
| 6 | «Միտք» ՍՊԸ | Լոռու մարզ, գ. Դարբաս | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
| Վայոց Ձորի մարզ | |||
| 7 | «Վայոց ձոր մսամթերք» ՓԲԸ | Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
| Արարատի մարզ | |||
| 8 | «Ոսկե կացին» ՍՊԸ | Արարատի մարզ, ք. Մասիս | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
| Արմավիրի մարզ | |||
| 9 | «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ | Արմավիրի մարզ, ք. Էջմիածին | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
| Երևան | |||
| 10 | Ա/Ձ Մկրտիչ Աբելյան | ք. Երևան | Մսի վերամշակում և վաճառք |



