Վահե Դանիելյան
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ. 8 մայիսի, ք.Երևան
Կրթություն
1995-1999թթ. – Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեխնոլոգիական ֆակուլտետ,
2001-2003թթ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրա (տնտեսագիտության մագիստրոս),
2005-2008թթ. ՀՀ ԳՆ էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ, հայցորդ,
2008թ. – տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ.- ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղական համայնքի ղեկավարի խորհրդական,
2002-2003թթ.- «Ալնիտա» ՍՊԸ ֆինանսատնտեսական բաժնի պետի տեղակալ,
2003-2004թթ.- ՀՀ ԳՆ ագրարային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ,
2004-2006թթ.- ՀՀ ԳՆ արտաքին կապերի և մարքեթինգի վարչության առաջատար մասնագետ,
2006-2007թթ.- «Եզրագիծ» ՍՊԸ փոխտնօրեն,
2007-2011թթ.- ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության Երևանի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ,
2011-2012թթ.- ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ,
2012-2016թթ.- ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ,
2016թ-ից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոնի դասախոս (համատեղությամբ),
2016թ. նոյեմբերից` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ:
Այլ տվյալներ
1999-2001թթ. – ծառայել է հայկական բանակում:
Հեղինակ է 15 գիտական հոդվածների:
2014թ-ից՝ Կոդեքս Ալիմենտարիուս (Codex Alimentarius) հանձնաժողովում ՍԱՊԾ կոնտակտային անձ: Կոդեքս Ալիմենտարիուս (Codex Alimentarius) հանձնաժողովի կողմից ստանդարտների մշակման մասնակից՝ որպես աշխատանքային խմբի անդամ:
Լեզուների իմացությունը` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Կոնտակտներ
(+374) 10 20-38-56 (111)