ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2017
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) 2017 թվականի գործունեությունը նպատակաուղղված էր.
- Սննդի անվտանգության ապահովման գործող համակարգի արդյունավետության բարձրացմանը և կարողությունների զարգացմանը.
- Հանրապետությունում կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական վիճակի ապահովմանը.
- Մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող ռիսկերի նվազեցմանը.
- Հանրային թափանցիկ գործունեությանը և հանրային վստահության բարձրացմանը.
- Սպառողների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հատվածի հետ կապերի սերտացմանը:
Վերը նշված խնդիրների նկատմամբ պետական քաղաքականության օրակարգ ձևավորելու նպատակով Ծառայության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրում ներառվել է «Սննդամթերքի անվտանգություն» առանձին բաժին համապատասխան գերակա խնդիրների և միջոցառումների ձևակերպմամբ:
Ծառայության գործունեության օրակարգի ձևավորման համար հիմք է ընդունվել սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի հետևյալ հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը.
- Հանրապետության անասնահամաճարակային կայուն իրավիճակի և անասնաբուժության ոլորտի դրանով պայմանավորված կենդանական ծագման արտադրանքի անվտանգության ապահովման գրավականով պայմանավորված հայկակական արտադրանքի շուկայահանման ընդլայնման նպատակով՝
- Հանրապետության գյուղատնտեսական կենդանիների հաշվառման համարակալաման և նույնականացման համակարգի ստեղծում և ներդնում.
- Հանրապետությունում սպանդանոցային մորթի մշակույթի ձևավորում և սպանդանոցային կարողությունների զարգացում.
- Հանրապետությունում անասնաբուժական ծառայության համակարգի գործունեության վերանայում և զարգացում.
- Հանրապետության թարմ մսի շուկայի վերահսկողության խստացում և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում:
- Հանրապետությունում սննդի շղթայի փուլերում հիգիենիկ պահանջների և սանիտարական վիճակի բարելավում.
- Ժամանակացույցին համապատասխան սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրավորում:
- Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդի անվտանգության ոլորտներում գործունեություն իրականացնող բիզնես սեկտորի գույքագրում, լայնածավալ խորհրդատվություն, գործունեություն իրականացնող տնտեսավարողների բազայի ստեղծում:
- Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության դաշտում գործող բիզնես սեկտորի խրախուսում, առողջ մրցակցության ապահովում և բարեխիղճ տնտեսավարողների նկատմամբ վերահսկողության վարչարարության նվազեցում.
- – Հանրապետությունում կայացած սննդամթերքի արտադրության ոլորտներում ռեյտինգավորման համակարգի ներդնում, ինչպես նաև հանրապետությունում սպառվող տեղական արտադրության թարմ մսի, ձվի և կաթնամթերքի դասակարգում:
- Հանրապետությունում տարածքային և սահմանային վերահսկողության քաղաքականության վերանայում՝ խորհրդատվության առաջնահերթության և անբարեխիղճ տնտեսավարողների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցների կիրառման սկզբունքով:
- Ծառայության գործունեության և իրականացվող գործընթացների թվայնացում:
- Ծառայության գործունեության թվայնացում, ուղեկցող փաստաթղթերի տրամադրում, սահմանային հսկողության և լաբորատոր փորձաքննություն, ռիսկայնության հաշվիչ.
- Հաշվառված տնտեսավարողների և ԵՏՄ բազաների վարում.
- Ռուսաստանի Դաշնության Ռոսսելխոզնադզորի հսկողության էլեկտրոնային համակարգին միացում և տեղեկատվության փոխանակում.
- Պետական վերահսկողության արդյունքների ստացման թվայնացում,
- Ծառայության աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստի ստեղծում, ներքին ծառայողական հեռախոսակապի ստեղծում.
- Ծառայությունում հաշվառված և 3-րդ երկրների տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ թվայնացված բազաների ստեղծում և վերահսկողության արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների կարգավիճակի փոփոխություն:
- Ծառայության լաբորատոր կարողությունների զարգացում 2017 թվականի ֆինանսավորման ծավալների կրճատման պայմաններում.
- «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) հավատարմագրման ոլորտների ընդլայնում և միջազգային ակրեդիտացում:.
- ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի անասնաբուժական լաբորատորիայի գործարկում.
- ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային կառույցի վերանորոգում, սննդամթերքի անվտանգության լաբորատորիայի ստեղծում և հավատարմագրում.
- ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի 7 մարզային շենքերի վերանորոգում և անասնաբուժական լաբորատոր կարողությունների ուժեղացում.
- Հետազոտման նոր մեթոդների ներդնում, վալիդացում, լաբորատոր ծառայությունների շրջանակի ընդլայնում և մեկ միավոր լաբորատոր հետազոտության ինքնարժեքի իջեցում, պետական վերահսկողության գործընթացում արագացված հետազոտությունների պրակտիկայի կիրառում.
- Անձնակազմի որակավորման բարձրացում և նյութական խրախուսման համակարգի կիրառում:
- Հանրապետությունում ռիսկերի գնահատման կարողությունների զարգացում և միջազգային ստանդարտներին համապատասխան ռիսկի գնահատման մոդելի ներդնում:
- Սահմանային վերահսկողության գործընթացում վարչարարության և ռիսկերի նվազեցման, թափանցիկ գործունեության ապահովում:
- Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում և էլեկտրոնային հայտերի ձևավորում.
- Բեռների մաքսազերծման վայրերում ներկայացուցչության ապահովում, նմուշառման կարողությունների ձևավորում.
- Ներմուծման արտահանման գործընթացներում լաբորատոր հետազոտությունների կազմակերպման ընթացակարգերի ավտոմատացում.
- Արտահանման ընթացակարգերի պարզեցում և օրենսդրական փոփոխություն:
- Հանրության և սպառողների շրջանում վստահության և սննդի անվտանգության նկատմամբ պահանջատիրության իրավունքի գիտակցության մակարդակի բարձրացում՝ իրազեկում, խորհրդատվություն, պաստառներ, հոլովակներ:
- Միջազգային հարթակում ներկայացվածության մակարդակի և համագործակցության արդյունավետության բարձրացում:
- Արաբական Էմիրություններ մանր եղջերավորների արտահանման հնարավորություն.
- ԵՄ սերտիֆիկատների վավերացում.
- 3-րդ երկրներից արտահանման համար Ռոսսելխոզնադզորի սերտիֆիկատների օգտագործման հնարավորություն.
- ԵՄ ձկան արտահանման համար հաջորդ՝ ավարտական փուլի անցում:
Վերը նշված հիմնախնդիրների լուծման նպատակով ծրագրերը և գործողությունները սահմանվել են ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ սահմանված համապատասխան գերակա խնդիրներում և միջոցառումներում:
Հիմնական արդյունքներ
- ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է՝
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը.
- «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը.
- «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը.
- «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը.
- «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը.
- ՀՀ կառավարության կողմից ընդունվել է՝
- ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 576-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 480-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանելու մասին» N 10 արձանագրային որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 340-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թականի փետրվարի 16-ի «Կենդանիների սպանդից գոյացած մսեղիքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 666-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 142-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 646-Ա որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 662-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1175-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 214-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 248-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննության վճարներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 219-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի ««Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 337-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 331-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2017 թվականի ընթացքում ծառայության նյութական խրախուսման եվ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների վարկային քարտային հաշիվներով շրջանառվող ծախսերի չափաքանակը հաստատելու մասին» N 683-Ա որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1453-Ն որոշումը:
- ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 8-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 746-Ն որոշումը.
2017 թվականի ընթացքում իրականացվել է՝ 717 ստուգում, 608 դիտարկում, 84 անասնահամաճարակային մշտադիտարկում, 1805 շրջայց, վերահսկողության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող 4433 տնտեսավարողների հաշվառում և բազայի ստեղծում: 2016 թվականի համեմատ 2017 թվականին ստուգումների քանակը ավելացել է 667-ով, դիտարկումներինը 398-ով իսկ անասնահամաճարակային մշտադիտարկումներինը 48-ով: Կայացվել է «Անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին» 76 որոշում, որը 2016 թվականի համեմատ աճել է 55-ով, «Արտադրական գործունեությունը կասեցնելու մասին» 133 որոշում, որոը 2016 թվականի համեմատ աճել է 105-ով:
Ծառայության պաշտոնական կայքի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, լրատվամիջոցներին տրված պարզաբանումների, հարցազրույցների, մամուլի հաղորդագրությունների և ասուլիսների միջոցով, ինչպես նաև Ծառայության «Թեժ գծի» խորհրդատվությունների միջոցով իրականացվել է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտներում, ինչպես նաև նոր՝ սպանդանոցային մորթի անցման ժամանակացույցի ու հաց և միս տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի առկայության պարտադիր նորմի մասին բնակչության իրազեկում:
Ծառայության նոր պաշտոնական կայքում ստեղծվել են նոր՝ «Ռիսկերի հաշվարկ», «Սպանդանոցներին ներկայացվող պահանջներ», «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական թույլատրված միջոցներ», «Ներմուծման սահմանափակումներ» բաժինները, որտեղ տեղեկատվություն է տրամադրվում տնտեսավարողներին սպանդանոցներին ներկայացվող պահանջների, բույսերի պաշտպանության միջոցների, ներմուծման սահմանափակումների մասին, ինչպես նաև հնարավորություն է տալիս տնտեսվարողին ինքնուրույն հաշվել ներկրվող ապրանքի ռիսկայնության մակարդակը: Կայքում բացվել է նաև «Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» նոր հավելված «Բուսասանիտարիա» բաժնում, որտեղ ներկայացված են ոլորտին վերաբերող բոլոր օրենսդրական ակտերը հայերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև նույնանուն նոր տեղեկագիրը: Հեռուստաընկերությունների եթերներում, ինչպես նաև բազմաթիվ կայքերում հեռարձակվել են երեք տեղեկատվական-սոցիալական հոլովակներ՝ հաց և միս տեղափողող փոխադրամիջողների սանիտարական անձնագիր ունենալու պահանջի և պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու պահանջի վերաբերյալ: Նույն թեմաներով՝ տպագրվել են տեղեկատվական նյութեր՝ ստիկերներ, պաստառներ, ինչպես նաև սպառողի և տնտեսավարողի ուղեցույցեր:Ծառայության պաշտոնական կայքում տեղադրվող լուրերը, մամուլի հաղորդագրությունները, տեղեկատվական բնույթի անիմացիոն հոլովակները, տեսանյութերը, տարբեր օգտակար խորհուրդները հրապարակվել են նաև Ծառայության ֆեյսբուքյան էջում, որը հաշվետու օրվա դրությամբ ունի 3988 «հավանող»: Ծառայության պաշտոնական կայքի միջոցով գրանցվել է սննդի շղթայի օպերատոր հանդիսացող 13794 տնտեսվարող: Ծառայության «Թեժ գծի», զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, հասարակական կազմակերպությունների միջոցով ստացվել է 2616 ահազանգ, հարցում, հայտարարություն: Բողոքները հիմնականում եղել են սխալ մակնշման, սանիտարահիգիենիկ պայմանների խախտումների (հանրային սննդի կետերում, հացամթերքի, մսամթերքի արտադրությունում), սննդամթերքի որակի, ժամկետանցության, պահման պայմանների խախտումների վերաբերյալ (սննդամթերքը պահպանվել է ոչ սառնարանային պայմաններում): Բոլոր բողոքներին տրվել է համապատասխան ընթացք: Խորհրդատվություն է տրվել ռեեստրում և երրորդ երկրների ռեեստրում գրանցվելու, արտահանման, ներմուծման, սննդի շղթայի օպերատորների ցանկում գրանցվելու, արտադրական գործունեություն իրականացնելու, սննդամթերքի որակի և անվտանգության, հացի և մսի տեղափոխման պայմաններին ներկացվող պահանջների, արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազայում գրանցվելու կարգի, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների, սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցի վերաբերյալ: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Մարտի 1-ից Ծառայությունում բացվել է սպասարկման սրահ, որտեղ խորհրդատվություն է տրամադրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին:
Ծառայության մարզային կենտրոններից ամեն ամիս ընդունվել է կենդանիների պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվությունը և ամփոփվել TADinfo ծրագրում:
Աշխատանքներ են կատարվել միս իրացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ ըստ ռիսկայնության դասակարգելու և սպառողներին մատչելի և տեսանելի ձևով իրազեկելու ուղղությամբ: Մսի իրացման պահանջները բավարարող և բարեխիղճ տնտեսավարողներին Ծառայության կողմից տրամադրվել են համապատասխան տեղեկատվական թերթիկներ:
Իրականացվել է արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող 27 կազմակերպությունների և անձանց Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում գրանցման գործընթացներ:
Կազմակերպվել են հանդիպումներ կաթնամթերք, մսամթերք, հաց-հացաբուլկեղեն արտադրող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպիչների և խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտային խնդիրները, օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև ներկայացվել է տրանսպորտային միջոցներին ներկայացվող սանհիգիենիկ պահանջները, անձնագրերի տրամադրման կարգը, ինչպես նաև տրամադրվել է նշված պահանջներին համապատասխանելունն ուղղված խորհրդատվություն, կազմվել են արտադրողի և սպառողի ուղղեցույցերի նախագծեր: Ծառայությունը տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումը սկսել է 2017 թվականի օգոստոսի 1-ից, Ծառայության կողմից սանիտարական անձնագրեր են տրվել 125 միս-մսամթերք տեղափոխող (72-ը Երևանում, 53-ը մարզերում) և 578 հաց-հացաբուլկեղեն (438-ը Երևանում, 140-ը մարզերում) տեղափոխող փոխադրամիջոցներին:
Պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման խնդրի լուծման ուղղությամբ կատարվել են սպանդանոցների, միս իրացնող տնտեսավարողների հետ հանդիպումներ և քննարկումներ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի նիստի N 10 արձանագրային որոշմամաբ սահմանված պետական գնումներով սույն թվականի մայիսի 1-ից պարտադիր սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման և իրացման ապահովման նպատակով Ծառությունը ծանուցել է 17 պետական մարմինների (նախարարություններ, մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան, գնումների աջակցության կենտրոն) և մսի իրացմամբ զբաղվող 613 տնտեսավարողների:
Ծառայություն են հրավիրվել շահագրգիռ գործարար հատվածի ներկայացուցիչներ` թարմ միս իրացնող, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, սպանդ իրականացնող, պետական գնումներով սպանդանոցային ծագման միս ձեռքբերող, ովքեր տեղում ծանոթացել և իրազեկվել են պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի պատշաճ ապահովման, մսի շուկաներում համապատասխան սանիտարական նորմերին, մսի տեղափոխմանը ներկայացվող պահանջներին և դրանց կատարման ժամանակացույցին:
Խորհրդատվական և իրազեկման աշխատանքներ են տարվել տնտեսավարողների կողմից «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման» (HACCP) համակարգի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի սկզբունքների գործնական կիրառումն ապահովելու ուղղությամբ: Այս համատեքստում Ծառայության նախաձեռնությամբ կենտրոնական ապարատի և սննդամթերքի արտադրության ոլորտի տնտեսավարողների համար ուսուցում և խորհրդատվություն է իրականացրել ԵՏՀ պատվիրակությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վալերի Կորեշկովի ղեկավարությամբ: Տնտեսավարողներին է ներկայացվել սննդի շղթայի օպերատորների շրջանում որակի կառավարման համակարգերի ներդրման՝ ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցը: Հարցի մասին պարբերաբար բարձրաձայնվել է զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Ծառայության էլեկտրոնային կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութերի միջոցով: Այս համատեքստում տեսչության կողմից մշակվել է նաև «Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի աուդիտի ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և ներկայացվել շահագրգիռ կողմերի կարծիքին:
2017 թվականի մարտի 15-ին Ծառայության նախաձեռնությամբ իրականացվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության» միջազգային օրվան նվիրված ֆորում, որի շրջանակներում կազմակերպվել են սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ համախմբելով այս հարթակում դպրոցականների, ուսանողների, գործարարների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների: Համագործակցության նման փորձը հնարավորություն կտա որակապես նոր փուլ տեղափոխել սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Ծառայության կողմից իրականացվող աշխատանքները:
Պետական վերահսկողության կազմակերպման և իրականացման գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Ծառայության կողմից նախապատրաստվել և կիրառվում է անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքների հաշվառման էլեկտրոնային համակարգ: Թվայնացվել են նմուշների լաբորատոր փորձարկումների նպատակով լաբորատորիաների ընտրության, ներմուծման և արտահանման սերտիֆիկատների տրամադրման գործընթացները: Սահմանային վերահսկողության կազմակերպման և իրականացման աշխատանքներում ռիսկերի գնահատման նպատակով մշակվել է ռիսկայնության ավտոմատացված հաշվարկող համակարգ /ռիսկերի թվային հաշվիչ/, որը տեղադրվել է Ծառայության կայքում: Ներկայումս աշխատանքներ են տարվում էլեկտրոնային կառավարման միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ, որը կսպասարկի Ծառայության հիմնական գործառույթների կատարումը բոլոր փուլերում: Այդ նպատակով կազամկերպվել է մրցույթ՝ Ծառայության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի գործարկման նպատակով անհրաժեշտ նոր մոդուլների ստեղծման և ուսուցման, նախկին մոդուլների լրամշակման և ուսուցման, ուսուցողական ձեռնարկների ստեղծման, հետագա սպասարկման ծառայությունների մատուցման ուղղությամբ: 2017 թվականի Ծառայություն ժամանած Ռոսսելխոզնադզորի պատվիրակության հետ հանդիպումների ընթացքում որոշվել է, որ 2018 թվականի առաջին եռամսյակում հայկական կողմը կսկսի օգտագործել «Մերկուրի. ծանուցում» համակարգը, ինչը թույլ կտա նախնական ծանուցում տրամադրել ՀՀ տարածքում անասնաբուժական ենթահսկման ապրանքների մասին ռուսաստանցի գործընկերներին և հակառակը՝ տեղեկություններ ստանալ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների մասին: Գործընթացը նոր հնարավորություն կստեղծի սահմանին վերահսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու և վտանգավոր սննդամթերքի ներմուծումից կամ արտահանումից խուսափելու համար:
Ծառայության կողմից ուսումնասիրվել է սննդի շղթայի օպերատորների ռեյտինգավորման համակարգի միջազգային փորձը: Մշակվել է տեխնիկական առաջադրանք ռեյտինգավորման հայեցակարգի նախագծման մշակման նպատակով: Ռեյտինգավորման ծրագրի իրականացման համար Ծառայությանն աջակցում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը. վերջինս պայմանագրային հիմունքներով պատվիրակել է «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ-ին իրականացնել պիլոտային ծրագիրը, որի շրջանակում Ծառայություն է հրավիրվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ, որի հետ համատեղ իրականացվել են այցելություններ կաթնամթերք և մսամթերք արտադրող խոշոր կազմակերպություններ: Կազմակերպվել են հանդիպումներ տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնց տրամադրվել են հարցաթերթիկներ հետագա աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք տեղական արտադրության ձկան շուկայահանման հնարավորությունը դիտարկելու և տեղական պայմաններում աճեցվող ձկան արտահանման թույլտվություն ստանալու նպատակով Ծառայության հրավերով Եվրոպական Հանձնաժողովի առողջության և սննդի անվտանգության գլխավոր տնօրինության կողմից աուդիտորական այց է իրականացվել 2017 թվականի փետրվարի 21-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում: Հայաստանի Հանրապետություն ժամանած փորձագետներն ուսումնասիրել են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության պետական համակարգը, ձկնաբուծական և մեղվաբուծական արտադրությունները, ձկան և մեղրի շուկայահանումը, հանրապետությունում մասնավորապես ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտներում օգտագործվող անասնաբուժական դեղերի շրջանառությունը և դեղերի օգտագործման նկատմամբ հսկողությունը, համապատասխան ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող Ծառայության համակարգը և կարողությունները, ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի լաբորատոր հսկողությունը և կարողությունները, պետական վերահսկողության համակարգի սկզբունքները և իրականացումը և դրանց համապատասխանությունը ԵՄ ձկան և մեղրի արտահանմանը ներկայացվող սկզբունքներին և պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածք տեղական արտադրության մեղրի շուկայահանման հնարավորությունը դիտարկելու և տեղական պայմաններում արտադրվող մեղրի արտահանման թույլտվություն ստանալու նպատակով Ծառայության հրավերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ապրանքների որակի զննման և վերահսկման գլխավոր վարչության կողմից աուդիտորական այց է իրականացվել 2017 թվականի մարտի 23-ից 29-ը ընկած ժամանակահատվածում:
Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և նույնականացման ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքների իրականացման վերաբերյալ Ծառայության և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) համատեղ ջանքերով մշակվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման, նույնականացման և գրանցման ծրագիր (HAI&R), որի շրջանակներում մշակվել է աշխատանքային պլան (ճանապարհային քարտեզ), որով արտացոլվում են իրականացվող գործողությունների հաջորդականությունը և դրանց իրականացման համար նախատեսված ժամանակացույցը: Ծրագրի շրջանակներում միջազգային փորձը ուսումնասիրելու նպատակով Ծառայության աշխատակիցները գործուղվել են` Ավստրիա, Գերմանիա, Բելառուս և Վրաստան: Ծրագրին իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), Հարավային կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակը և Համաշխարհային բանկը: Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով նախատեվում է Ավստրիական զարգացման գործակալության (ADA) հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրվել է համագործակցության հուշագիր Ծառայության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև՝ ընդլայնելով համատեղ ծրագրերի շրջանակն ու ուղղությունները: Համալսարանի ուսանող-կամավորների խմբի աջակցությամբ հունիսին կկատարվեն սննդի անվտանգության ապահովմանն և սննդի շղթայի օպերատորների Ծառայության էլեկտրոնային բազայում գրանցվելուն ուղղված խորհրդատվական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ: Այդ նպատակով մշակվել են խորհրդատվական և իրազեկման տեղեկատվական նյութեր և ծրագիր: Միջոցառումը կնպաստի սննդամթերքի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների ամբողջական բազան ձևավորելու նախաձեռնությանը, որը էականորեն կբարելավի թե պետական, թե հանրային վերահսկողության որակը՝ նվազեցնելով սպառողի համար հնարավոր ռիսկերը: Ծառայության հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում արտադրական պրակտիկա կանցնեն անասնաբուժական ֆակուլտետի ուսանողները, որը հետապնդում է նաև ոլորտում անասնաբույժ մասնագետների սերնդափոխության ապահովման նպատակ:
Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ կենդանի կենդանիների արտահանման նպատակով Ծառայության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև նախկինում սկսված բանակցային գործընթացը գտնվում է վերջնական փուլում, և արաբական կողմը համաձայնեցման նպատակով հայկական կողմին է փոխանցել մանր եղջերավոր կենդանիների արտահանման անասնաբուժական սերտիֆիկատը:
ԵՏՄ համաձայնագրի շրջանակներում, օրենսդրական փոփոխությունների կատարման նպատակով, Ծառայության աշխատակիցները ԵՏՄ հանձնաժողովի մյուս և անդամ պետությունների հետ պարբերաբար մասնակցել են տեսակոնֆերանսների:
Կատարվել են Եվրոպական Միության TAIEX գործիքի միջոցով գինեգործական արտադրանքի իզոտոպային փորձաքննության տվյալների բանկի ձևավորման և վարման համար Ծառայության արտասահմանի մասնագետների այցի կազմակերպմանն ուղղված աշխատանքներ: Տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների արտահանման շուկայի ընդլայնման նպատակով իրականացվել է չինական ստանդարտների ուսումնասիրություն:
Մշակվել է «Գինեգործական արտադրանք արտադրողների կողմից արտադրության մեջ օգտագործվող, իզոտոպային բաղադրության փորձաքննության համար անհրաժեշտ, խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշների լիազոր մարմնին տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծը և սահմանվել են նախագծի կիրառման ժամանակ հնարավոր խնդիրները և դրանց լուծումները: Իրականացվել է ոլորտի պատշաճ վերահսկողության համար անհրաժեշտ և տվյալ պահին առաջնային համարվող ստանդարտների տեղայնացմանն ուղղված աշխատանքներ:
ՀՀ-ից ԵՄ ձկան և մեղրի արտահանման նպատակով կազմվել է 2017 թվականի ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության պլանը և ամփոփվել են 2016 թվականին ձկնաբուծական և մեղվաբուծական տնտեսություններում իրականացված մշտադիտարկման շրջանակներում պլանով նախատեսված ձկան՝ 150 և մեղրի՝ 130 նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները, որոնք ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշման 5-րդ կետի համաձայն՝ 2017 թվականի առաջին եռամսյակում ներկայացվել են Եվրոպական հանձնաժողովի առողջության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինություն:
Հաստատվել են Ծառայության պետի 2017 թվականի սեպտեմբերի 27-ի «Ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողության պլանը հաստատելու, անասնահամաճարակային մշտադիտարկում և նմուշառում իրականացնելու մասին» N 778-Ա և «Մեղրում մնացորդային նյութերի հսկողության պլանը հաստատելու, անասնահամաճարակային մշտադիտարկում և նմուշառում իրականացնելու մասին» N 779-Ա հրամանները, որոնց համաձայն հանրապետության տարածքում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներում, մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսություններում իրականացվում են մշտադիտարկումներ: Մեղրի և ձկան իրացման շղթայի փուլերում կատարվել են նմուշառումներ, նմուշները ներկայացվել են ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ, որտեղ նմուշները ենթարկվում են մնացորդային նյութերի նկատմամբ բացահայտող և անհրաժեշտության դեպքում հաստատող մեթոդներով հետազոտությունների՝ ԵՄ ստանդարտների և մեթոդների համաձայն:
ՀՀ տարածք պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծմանը ներկայացվող պահանջների ապահովման նպատակով պարտադիր լաբորատոր փորձաքննության ներկայացված պեստիցիդների 69 և ագրոքիմիկատների 203 փորձաքննության դրական արդյունքների հիման վրա նախապատրաստվել են ներմուծման եզրակացություններ:
Հանրապետության բոլոր մարզերում իրականացվել է բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերմանն ուղղված մշտադիտարկում /մոնիթորինգ, նմուշառում և նմուշների հանձնում լաբորատոր փորձաքննության: Ընդհանուր առմամբ իրականացվել է 6000 նմուշի լաբորատոր փորձաքննություն, որոնց արդյունքները գտնվում են ամփոփման և տեղեկատվական բազա մուտքագրման փուլում:
Ծառայության մարզային կենտրոնների կողմից ՀՀ ամբողջ տարածքում իրականացվել են պեստիցիդների վաճառակետերի դիտարկումներ՝ համաձայն համապատասխան հրամանների: Ընդհանուր հաշվով դիտարկվել է շուրջ 126 վաճառակետ, որոնցից 95-ում հայտնաբերվել են տարբեր տեսակի պեստիցիդների մակնշման խախտումներ, մասնավորապես՝ հայերեն մակնշման բացակայություն և թերի մակնշում: Տվյալ պեստիցիդների իրացումը ժամանակավորապես կասեցվել է և տրվել են հանձնարարականներ` խախտումները վերացնելու ուղղությամբ: Սահմանված ժամկետում բոլոր խախտումները վերացվել են:
Պեստիցիդների ազդող նյութի պարունակությունը որոշելու նպատակով կատարվել են նմուշառումներ և իրականացվել 600 փորձաքննություն, արդյունքում՝ թվով 5 վաճառակետերից վերցված որոշ պեստիցիդների նմուշներում ազդող նյութերի պարունակությունները չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին: Բացի այդ, թվով 13 վաճառակետերում հայտնաբերվել են ժամկետանց պեստիցիդներ: Վերոնշյալ բոլոր պեստիցիդների վաճառքն արգելվել է, տեղափոխվել և ի պահ է հանձնվել Ծառայության «Սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
ՀՀ տարածք պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծմանը ներկայացվող պահանջների ապահովման նպատակով պարտադիր լաբորատոր փորձաքննության ներկայացված պեստիցիդների 75 և ագրոքիմիկատների 267 փորձաքննության դրական արդյունքների հիման վրա նախապատրաստվել են ներմուծման եզրակացություններ:
Շրջայցեր են կազմակերպվել հանրապետությունում գործող բոլոր սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, տեղեկացվել փոխադրման և իրացման նպատակով սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքին և հումքին տրվող նոր N5 ձևի անասնաբուժական վկայականի գործածության վերաբերյալ:
Ծառայության պետի համապատասխան հանձնարարականների համաձայն հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություններում պարբերաբար անցկացվել են շրջայցեր, որոնց արդյունքում վերջիններս իրազեկվել են ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ին N 142-Ն որոշմամբ հաստատված՝ կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշման կարգի, նոր դրոշմակնիքների, ինչպես նաև Ծառայության պետի 2017 թվականի հունվարի 16-ի N8-Ն հրամանով հաստատված անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության և պիտակի ձևերի կիրառման մասին:
Ապրանքների ներմուծման ընթացակարգերը և դրանց վրա ծախսվող ժամանակը կրճատելու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող ներմուծման գործառնությունների ռիսկայնության աստիճանի գնահատման նոր համակարգի ներդրումն ապահովելու նպատակով՝ գործունեությունը «ՄԵկ պատուհան» սկզբունքով կազմակերպելու համար 2017 թվականի մարտի 3-ին Ծառայությունում բացվել է սպասարկման նոր կենտրոն, որը առավել համակարգված ու կենտրոնացված ծառայություններ կմատուցի սպառողներին ու տնտեսավարողներին՝ էականորեն նվազեցնելով վարչարարությունը, կրճատելով ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանում դիմելու անհրաժեշտությունը, նվազագույնի հասցնելով տնտեսավարող-պաշտոնյա շփումը, ապահովելով իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը և տնտեսավարողներին սերտիֆիկատների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի էլեկտրոնային տրամադրումը: Նշված սկզբունքով վերանայվում են ներմուծման և արտահանման ընթացակարգերը, մասնավորապես՝ վերահսկողության ենթակա ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերը սահմանող ՀՀ կառավարության որոշումները:
Վերանայվել է արտահանման ընթացակարգը: 2017 թվականի փետրվարի 15-ին հաստատվել է Ծառայության պետի N 36-Ա հրամանով սահմանվել են Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բեռ արտադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազայի վարման հետ կապված հարաբերությունները և սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները արտահանելու նպատակով ներկայացվող հայտերի քննարկման ընթացակարգերը, ինչպես նաև դրանց իրականացման հետ կապված հարաբերությունները, որի արդյունքում բազայում ներառված և Ծառայության մշտական հսկողության տակ գտնվող տնտեսավարող սուբյեկտները ազատվում են արտհանման գործընթացում Ծառայության մարզային կենտրոնի կողմից օրենսդրությամբ պահանջվող 8-րդ ձևի տեղեկանքի տրամադրման համար հիմք հանդիսացող արտահանվող խմբաքանակի նմուշառումից, լաբորատոր փորձարկումների համար ծախսվող ժամանակահատվածից և ծախսերից:
ՀՀ մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով, Հայաստանի Հանրապետությունում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը էապես պարզեցվել է, ինչպես նաև մշակվել են այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսավարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմներ:
Ծառայության սահմանային հսկիչ կետերում սահմանվել է շուրջօրյա խստացված աշխատանքային ռեժիմ: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է առավելագույնը 20 րոպեում՝ արտահանվող արտադրանքի խմբաքանակն ակնադիտական զննման ենթարկելու արդյունքում բույսերի վնասակար օրգանիզմներ (նշաններ) չհայտնաբերելու դեպքում: Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա, եթե տվյալ խմբաքանակի արտադրավայրում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտանբերվել, ապա սահմանային վերահսկողության ժամանակ, ակնադիտական զննումից հետո բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է անմիջապես: Հակառակ պարագայում տվյալ բեռն ուղարկվում է լաբորատոր փորձաքննության:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունից արտահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը ամփոփվել և մուտքագրվել է էլեկտրոնային բազա:
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով բաժնի համակարգչային օպերատորների կողմից յուրաքանչյուր օր իրականացվում է էլեկտրոնային հայտի ստեղծում, մուտքագրում և փոխանցում: 2017 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ ստեղծվել է 43791 հայտ:
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով ներմուծվող, արտահանվող, տարանցիկ փոխադրվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման ապրանքների վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր օր ստուգվել են էլեկտրոնային բազաների հետ` թերությունները բացահայտելու և շտկելու նպատակով:
Յուրաքանչյուր օր ներմուծված սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշման ու հաշվառման համար գանձման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվել է համակարգ: Անհրաժեշտության դեպքում տնտեսավարող սուբյեկտների առաջացած պարտքի վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր կամ բանավոր ձևով տրամադրվել է տնտեսավարողին և կատարված վճարումների նկատմամբ իրականացվել է խիստ վերահսկողություն համապատասխան ստորաբա-ժանման կողմից:
Լաբորատոր վերահսկողության արդյունավետության բարձրացման նապատակով Ծառայության կողմից վերանայվել է լաբորատոր ծառայությունների ձեռքբերման սկզբունքները, պահանջվող լաբորատոր փորձաքննությունների տեսակները, մեթոդները և գնացուցակը:
ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ը ընդլայնել է սննդամթերքի անվտագության փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտը արագ (էքսպրես) մեթոդների ներդրման մասով, ինչպես նաև փոխվել է վերապահմամբ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կարգավիճակը՝ առանց վերապահման հավատարմագրվածի:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2015 թվականի մայիսի 21-ին ստորագրված ֆինանսական աջակցման ծրագրի շրջանակներում 2017 թվականին ևս նախատեսվում է նոր սարքավորումների տրամադրում կազմակերպությանը նշված ծրագրի շրջանակներում, որը իր հերթին թույլ կտա իրականացնել նոր փորձարկման մեթոդների ներդրում և կմեծացնի հետազոտվող ցուցանիշների քանակն ու որակը: Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան սկսել է ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացը միջազգայնորեն փոխճանաչելի հավատարմագրման մարմնի՝ մասնավորապես ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից: Մի քանի ամիս անց Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման համար նախատեսված նախապատրաստական բոլոր աշխատանքները նախանշած ժամկետում ավարտին հասցնելուց հետո սույն թվականի հոկտեմբերի 24-26-ը ըստ գործունեության իրականացման վայրի գնահատման նպատակով հյուրընկալեց Միջազգային հավատարմագրման ֆորումի (IAF) և Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության (ILAC) անդամ Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի՝ ANAB-ի գլխավոր գնահատողին: Գնահատման արդյունքում հաստատվեց, որ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան համապատասխանում է վերոնշյալ ստանդարտով սահմանված պահանջներին: Մինչև 2017 թվականի վերջ նախատեսվում է հաջողությամբ ավարտին հասցնել «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի հավատարմագրման ամբողջական գործընթացը՝ ինչը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում գործող կազմակերպություններին մեր լաբորատոր կառույցի եզրակացության հիման վրա ապրանքներ արտահանել ոչ միայն ԵԱՏՄ երկրներ, այլ նաև դեպի արտաքին այլ շուկաներ:
ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի կարևորագույն մարզային կառույցները գտնվում են վերանորոգման և արդիականացման փուլում՝ վերանորոգվել է 7 մարզային կառույց: Գյումրի քաղաքում բացվել է սննդամթերքի փորձաքննության լաբորատորիա, որի հավատարմագրման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Իրականացվում է «Ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ծրագրի իրականացում»:
Գործարկվել է Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիան:
2018-2019 թթ-ին նախատեսվում է վերանորոգել մնացած 17 մարզային կառույցների լաբորատոր և օժանդակ հատվածները, ինչպես նաև հզորացնել անասնաբուժական փորձաքննություն իրականացնող մասնագետների կարողությունները՝ ստեղծելով մշտադիտարկման ծրագրերի վերջնական հաստատման համար բոլոր նախադրյալները:
Նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիսում բացել ևս մեկ սննդամթերքի փորձաքննության լաբորատորիա, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ի հարավային մարզի և Արցախի Հանրապետության սահմանին իրականացնել հրատապ լաբորատոր փորձաքննություններ, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: Դա թույլ կտա տնտեսել մեկ աշխատանքային օր տնտեսվարողի և վերահսկողություն իրականացնող մարմնի համար:
«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից նախատեսվում է քաղաք Գյումրիում ևս իրականացնել անասնաբուժասանիտարական փորձաքննությունների ամբողջական փուլ, որը հնարավորություն կտա հարակից տարածքներից բերված արյան նմուշները ենթարկել շիճուկաբանական հետազոտության, ինչը թույլ կտա Ծառայությանն ավելի արագ արձագանքել և ձեռնարկել համապատասխան կանխարգելող միջոցառումներ: Արդյունքում նվազում է գլխամասային կառույցի ծանրաբեռնվածությունը, որը հետագայում կնպաստի տարածաշրջանների համաչափ կարողությունների զարգացմանը:
Հաշվետու ժամանակահատվածում «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքներ են տարվել 3 հիմնական ուղղություններով՝ անանսաբուժություն, բույսերի պաշտպանություն և անասնաբուծություն/կերարտադրություն:
Անասնաբուժական ուղղվածությամբ կատարվել են մի շարք պատվաստանյութերի և ախտորոշիչ պատրաստուկների որակի վերահսկողության աշխատանքներ, որոնց արդյունքում ստացված եզրակացությունները հիմք են հանդիսացել նշված կենսապատրաստուկների գրանցման համար, փորձաքննության են ենթարկվել 18 կենսապատրաստուկներ:
Աշխատանքներ են իրականացվել գյուղատնտեսական կենդանիների մի շարք վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ, որոնք հետագայում կօգտագործվեն ռիսկերի գնահատման աշխատանքներում:
Գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքներում ներգրավված աշխատակիցները սերտորեն համագործակցում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպության /UN FAO/ փորձագետների հետ, որոնց աջակցությամբ արդեն սկսվել են անասնաբուժական ռիսկերի գնահատման մոդելի ու մեթոդաբանության մշակման և ներդրման աշխատանքները և նախատեսվում է պատրաստել ստանդարտ գործողությունների ընթացակարգ, որտեղ կարտացոլվեն այն բոլոր օղակները և դրանց միջև տեղեկատվության փոխանցման կապերը, որոնք ներգրավված կարող են լինել ռիսկերի գնահատման հետ կապված նախնական տվյալների հավաքագրման և վերջնական արդյունքների կառավարման աշխատանքներում: Նշված աշխատանքները համակարգվում են Ծառայության կողմից և համատեղ աշխատանքները միջազգային փորձագետների հետ կշարունակվեն նաև 2018 թվականին:
Բույսերի պաշտպանության բնագավառում ռիսկերի գնահատման աշխատանքները իրականացվում են CAPRA համակարգչային ծրագրի օգտգործմամբ, որը թույլ է տալիս բույսերի վնասատուների, հիվանդությունների և մշակաբույսերի մոլախոտերի համար վերլուծել և գնահատել ռիսկերը:
Բուսասանիտարիայի ոլորտում հաշվետու ժամանակաշրջանում Արարատյան հարթավայրի պայմաններում կատարվել են դիտարկումներ և հետազոտություններ ոչ ավանդական կաղամբազգի բանջարային մշակաբույսերի (բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, կոլրաբի) վնասատուների և հիվանդությունների տեսակային կազմը պարզաբանելու նպատակով:
Անասնաբուծության և կերարտադրության ոլորտում ընթացիկ տարվա գիտահետազոտական ուսումնասիրությունները տարվել են տավարաբուծության, ոչխարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության բաժիններում: Աշխատանքներ են տարվել բազմամյա խոտաբույսերի նոր, արժեքավոր սորտերի ստեղծման ուղղությամբ, հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով հատկապես հավաքված ոզնախոտի ընտրասերման աշխատանքներին:
Ծառայության աջակցությամբ աշխատանքներ են տարվում նաև Եվրասիական տնտեսական միության ֆինանսավորմամբ գիտական կենտրոնի ընդհանուր լաբորատոր կարողությունների զարգացման նպատակով, որի արդյունքում կվերանորոգվեն նաև լաբորատոր տարածքներ սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուծությանուղղություներով: Այդ նպատակով կազմվել է շենքի տեխնիկական բնութագիրը և կատարվում են նախագծային աշխատանքները: