Այսօր` հունվարի 30-ին, ՀՀ կառավարության նիստում հաստատվեց կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:
Հայաստանի` ԵՏՄ անդամակցելուց հետո (ս.թ. հունվարի 2-ից) 1 տարվա ընթացքում հանրապետությունում զուգահեռ կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների պահպանման վերահսկողությունն ապահովելու նպատակով սահմանվել են վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմիններ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ճանաչվել է վերահսկող մարմին հետևյալ կանոնակարգերի գծով`
1. Մաքսային միության (ԵՏՄ) հանձնաժողովի 2011թ. դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» ՄՄ տեխնիկական կանոնակարգ,
2. Մաքսային միության (ԵՏՄ) հանձնաժողովի 2011թ. դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» ՄՄ տեխնիկական կանոնակարգ,
3. Մաքսային միության (ԵՏՄ) հանձնաժողովի 2011թ. դեկտեմբերի 9-ի թիվ 882 որոշմամբ հաստատված «Մրգերից և բանջարեղենից պատրաստված հյութերի արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» ՄՄ տեխնիկական կանոնակարգ,
4. Մաքսային միության (ԵՏՄ) հանձնաժողովի 2013թ. հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին ՄՄ (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգ,
5. Մաքսային միության (ԵՏՄ) հանձնաժողովի 2013թ. հոկտեմբերի 9-ի թիվ 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» ՄՄ տեխնիկական կանոնակարգ,
6. Մաքսային միության (ԵՏՄ) հանձնաժողովի 2012թ. հունիսի 15-ի թիվ 34 որոշմամբ հաստատված «Մասնագիտացված սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում դիետիկ բուժական և դիետիկ պրոֆիլակտիկ սննդի անվտանգության մասին» ՄՄ տեխնիկական կանոնակարգ
7. Մաքսային միության (ԵՏՄ) հանձնաժողովի 2011թ. դեկտեմբերի 9-ի թիվ 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» ՄՄ տեխնիկական կանոնակարգ,
8. Մաքսային միության (ԵՏՄ) հանձնաժողովի 2011թ. դեկտեմբերի 9-ի թիվ 874 որոշմամբ հաստատված «Ցորենի անվտանգության մասին» ՄՄ տեխնիկական կանոնակարգ, ՄՄ (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգ,
9. Մաքսային միության (ԵՏՄ) հանձնաժողովի 2012թ. հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ հաստատված «Սննդային հավելումների, բուրավետիչների և օժանդակ տեխնոլոգիական միջոցների անվտանգության պահանջների մասին» ՄՄ տեխնիկական կանոնակարգ: