ՀՀ Կե սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որդեգրած թափանցիկ գործունեության սկզբունքն ուղղված է ոչ միայն հանրային վստահության բարձրացմանը, այլև ոլորտին առնչվող մասնագիտությունները երիտասարդների համար առավել գրավիչ դարձնելուն:

Այս նպատակով է նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի աշակերտներին և ուսուցիչներին: Նա ներկայացրել է սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի կառուցվածքը, գործառույթներն, ընդգծել է ոլորտի կարևորությունը և դերը: Պարոն Ավետիսյանը խորհուրդ է տվել ամենայն պատասխանատվությամբ ընտրել մասնագիտությունը, տիրապետել դրա նրբություններին, ձգտել ամրապնդել գիտելիքները՝ անընդհատ սովորելով, ու հասնել լավագույն արդյունքերի:

ՀԱԱՀ-ի վարժարանի  աշակերտներ համար հանդիպումը հետաքրքիր էր ու օգտակար: Կազմակերպված ուրախ վիկտորինային՝ սննդամթերքի անվտանգությանը վերաբերող հարցերով, նրանք մասնակցել են մեծ աշխուժությամբ ու ոգևորությամբ: