2013թ. մարտի 25-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ սեմինար «Միջազգային պայմանագրերի ազդեցությունը Հայաստանի սանիտարական և բուսասանիտարական գործունեության վրա» թեմայով, որը կազմակերպված էր Ծառայության կողմից` Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով` «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագրի շրջանակներում:

Սեմինարի բացմանն իր ողջույնի խոսքով հանդես եկավ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Զեկույցներ ներկայացրեցին Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի արժեքի շղթայի թիմի ղեկավար Ֆրեդ Լեվիտանը, Միջազգային բուսասանիտարական խորհրդատու, Եվրոպական և միջերկրածովյան բույսերի պաշտպանության կազմակերպության գիտական ղեկավար դոկտոր Անդրեյ Օրլինսկին, ինչպես նաև ԵՄ խորհրդատվական խմբի բուսասանիտարական հարցերով խորհրդական Լիդիյա Նեչայևան: Տեղական խնդիրները և զարգացման հեռանկարները ներկայացվեցին ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և բուսասանիտարական ռիսկերի կառավարման բաժնի պետ Մերուժան Թարզյանը: