2012-05-28-00Ս.թ. մայիսի 28-ից մինչև հունիսի 1-ը Թուրքիայի Մենեմեն քաղաքում կայացավ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ (FAO-REU), ինչպես նաև Կենտրոնական Ասիայի ՊԳԿ (FAO-SEC) կողմից Կազմակերպված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար սեմինար «Թունաքիմիկատների օգտագործման համար նախատեսված սարքավորումների գրանցումը» թեմայով:

Հայաստանից մասնակցում էին Ծառայության աշխատակազմի ռիսկերի կառավարման վարչության բուսասանիտարական ռիսկերի կառավարման բաժնի պետ Մերուժան Թարզյանը, Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, Բուսասանիտարիայի տեսչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը: Դասախոսություններ կարդացին Գերմանիայից դոկտոր, պրոֆեսոր պարոն Թեոդոր Ֆրիդրիխը, Դանիայից Մատտե Յորգանսենը, ՊԳԿ-ի ներկայացուցիչներ Հաֆիզ Մումինդժանովը և Ավետիք Ներսիսյանը: Դասախոսությունների վերաբերյալ եղան բուռն քննարկումներ: Օրակարգին համապատասխան՝ մասնակիցներն այցելեցին նաև սարքավորումներ արտադրող գործարաններ, իրականացրցին սարքավորումների դաշտային փորձարկումներ: Սեմինարի վերջին օրը՝ հունիսի 1-ին, մասնակիցները ներկա գտնվեցին պաշտոնական ընթրիքին և վերադարձել հայրենիք: