Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները:
Մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում՝
- «Յոթ Ոսկե Թաս» ՍՊԸ (Դավիթաշեն 4-րդ թաղ 8-2),
- «Հրաշամանուկ» ՍՊԸ (Նանսենի 20/)
- «Մերի Փոփփինս» ՍՊԸ (Աճառյան 1-ին փակուղի տարածք 30)
- Թիվ 60 մանկապարտեզ ՀՈԱԿ (Դավիթաշեն 3-րդ թաղ 9/1)
- Թիվ 158 մանկապարտեզ ՀՈԱԿ (Դրոյի 16)
- Թիվ 155 մանկապարտեզ ՀՈԱԿ (Վ. Վահյան 1)
- Թիվ 151 մանկապարտեզ ՀՈԱԿ (Նորաշխարյան փ. 9)
- Թիվ 36 մանկապարտեզ ՀՈԱԿ (Բաշինջաղյան 2-րդ նրբ. 14)
- Թիվ 22 ՀՈԱԿ (ք. Երևան, Գրիբայեդովի 2/2)
- Թիվ 148 ՀՈԱԿ (Ֆանարջյան 1)
- Թիվ 153 ՀՈԱԿ (Լեփսուսի 6)
- Թիվ 161 ՀՈԱԿ (Սարկավագ 145 Ա)
- Թիվ 98 ՀՈԱԿ (Սաֆարյան 8)
- Թիվ 100 ՀՈԱԿ (Նանսենի 22)
Խախտումները եղել են հետևյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ, երեխաների և աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, բացակայել են ախտահանության մասին գրառումները, խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների և ձեռնոցների համար, իսկ մանկապարտեզներից մեկում լրացած են եղել աշխատակիցների մեծ մասի սանիտարական գրքույկների ժամկետները:
Խախտումներ մասին ամփոփ տեղեկատվությունը կներկայացվի պարետատուն:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկում՝ Երևանի Աջափնյակ թաղամասում գործող թիվ 43 մանկապարտեզում, ոչ միայն խախտումներ չեն եղել, այլև արձանագրվել է օրինակելի նորարարություն՝ աշխատակիցները ոչ միայն ձեռնոց ու դիմակ, այլև պաշտպանիչ արտահագուստ են կրում: Ավելին. այս մանկապարտեզում արտահագուստ են են կրում նաև երեխաները: