Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անում է հնարավորը գործընթացն անցնցում կազմակերպելու համար:
Որպես 100 տոկոսով սպանդանոցային միս և մսեղիք սպառող հանրային սննդի օբյեկտ, Տեսչական մարմնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է տրամադրվել «Արտ Լանչ» ապրանքանիշի հիմնադիր «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ին:
Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:
ՍԱՏՄ snund.am կայքում նաև բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս և մսեղիք:
Իրացման ցանցում և հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ:
Հայաստանի Հանրապետությունում գործող սպանդանոցների ցանկ
Կոտայքի մարզ | |||
1 | Զօր ՍՊԸ | Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
2 | Ա/Ձ Կարինե Առաքելյան | Կոտայքի մարզ, ք. Աբովյան | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
3 | Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ | Կոտայքի մարզ, գ. Արզնի | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն խոզերի մորթ: |
4 | «Արզնի մսամթերք» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ․ Արզնի | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Լոռու մարզ | |||
5 | Ա/Ձ Խասիկ Տիտանյան | Լոռու մարզ, գ. Օձուն | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
6 | «Միտք» ՍՊԸ | Լոռու մարզ, գ. Դարբաս | Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
Վայոց Ձորի մարզ | |||
7 | «Վայոց ձոր մսամթերք» ՓԲԸ | Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Արարատի մարզ | |||
8 | «Ոսկե կացին» ՍՊԸ | Արարատի մարզ, ք. Մասիս | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Արմավիրի մարզ | |||
9 | «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ | Արմավիրի մարզ, ք. Էջմիածին | Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Երևան | |||
10 | Ա/Ձ Մկրտիչ Աբելյան | ք. Երևան | Մսի վերամշակում և վաճառք |