Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ս․թ մարտի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և Պարենի համաշխարհային ծրագրի քաղաքականության պատասխանատու Այվորի Հակեթ Էվանսին։

Ողջունելով հյուրերին՝ Գեորգի Ավետիսյանը կարևորել է համատեղ համագործակցությունը։ Քննարկվել են Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումները, որի կապակցությամբ Տեսչական մարմինն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել նախատեսվող աշխատանքներին: