Այսօր տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նիստի ընթացքում ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի 2020 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը: Հաշվետվության նախագիծը արժանացել է հավանության, խորհրդի անդամների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ: